Միջազգային

Արեւելաեվրոպական երկրներում ԱՄՆ զինտեխնիկա կտեղակայի

ԱՄՆ պաշտպանության նախարար Էշտոն Քարտերը հայտարարել է եվրոպական մի շարք երկրներում ամերիկյան տանկեր և հրետանի տեղակայելու մտադրության մասին:

Պենտագոնի ղեկավարը հայտարարությունն արել է Տալինում, ուր ժամանել է եվրոպական պետություններ շրջագայության շրջանակներում՝ քննարկելու ՆԱՏՕ-ի քայլերը Ռուսաստանից եկող հնարավոր մարտահրավերներից պաշտպանվելու համար:

Reuters գործակալության փոխանցմամբ՝՝ Քարտերը հայտնել է, որ արդեն ձեռք է բերել Էստոնիայի, Լիտվայի, Լատվիայի, ինչպես նաև Բուլղարիայի, Ռումինիայի և Լեհաստանի համաձայնությունը:

Քարտերը նախօրեին Ռուսաստան- Արևմուտք հարաբերությունների ապագայի վերաբերյալ բավականին հոռետեսական կանխատեսում էր արել՝ հայտարարելով, որ Մոսկվայի հետ հարաբերություններում սկսվում են «երկարատև բևեռային գիշեր»:

Ցուցադրել ավելի
Back to top button