ԿարևորՔաղաքական

ԱԺ- ն ավարտեց արտահերթը՝ բերման ենթարկվածներին ազատ արձակելու խոստումով

lenabadeyanlusinevasilyan

Խորհրդարանն այսօր ավարտել է ոչ միայն հունիսի 15-ին հրավիրված արտահերթ նստաշրջանը, այլ նաև հասցրել  դրանից հետո  ևս մեկ արտահերթ գումարել ու այն նույնպես ավարտել: Երկրորդ արտահերթի օրակարգում միայն մեկ հարց էր ՝ հայ գերմանական  համաձայնագրի վավերացում, որի քննարկումը պատգամավորներից հազիվ կես ժամ է պահանջել:

Փոխարենը`  խիստ բուռն է եղել նիստի մեկնարկը. պատգամավորներն անդրադարձել են էլեկտրաէներգիայի  թանկացման դեմ բողոքի ակցիային, Բաղրամայն պողոտայում  տեղի ունեցած իրադարձություններին: Հիմնական պահանջը եղել է բերման ենթարկվածների ազատ արձակումը։ ԱԺ նախագահի մոտ հրավիրված խորհրդակցությունից հետո խորհրդարանական ուժերը  հայտարարել են, որ առաջիկա ժամերին ոստիկանության բաժանմունքներում գտնվող ակտիվիստները ազատ կարձակվեն, իսկ իրենք կհետևեն այդ գործընթացին:

Ցուցադրել ավելի
Back to top button