Հասարակություն

Փոխոստիկանապետը ցուցարարների հորդորեց չաղմկել՝ խախտելով վարչական իրավախախտումների մասին օրենքը

Էլ.էներգիայի թանկացման դեմ բողոքող «Ոչ թալանին» նախաձեռնության ցուցարարները շարունակում են իրենց նստացույցը Բաղրամյան պողոտայի սկզբնամասում։ Ժամը 23- ից հետո փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարել է, որ ըստ վարչական իրավախախտումների մասին օրենքի աղմկել չի կարելի եւ ցուցարարներն աղմկելով օրենք են խախտում։

Նա ևս մեկ անգամ հորդորեց  արձագանքել ՀՀ նախագահի կոչին, այն է՝ կազմել հինգհոգանոց խումբ ու գնալ բանակցությունների, ինչին  ի պատասխան ակցիայի մասնակիցներն ասացին, որ չկան այդ հինգը, որոնք  բոլորի վստահությանն են արժանացել և որոնք կկարողանան հաղորդել բոլորի պահանջը:

Ցուցադրել ավելի
Back to top button