Հասարակություն

Ցուցարարները շարունակում են մնալ Բաղրամյանի սկզբնամասում

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ հանդես եկող «Ոչ թալանին» նախաձեռնության հանրահավաքի մասնակիցները շարունակում են մնալ Բաղրամյան պողոտայի սկզբնամասում՝ Սահմանադրական դատարանի մոտ։ Փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը եւ Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը ցուցարարներին հայտնել են, որ հանրապետության նախագահը պատրաստ է ընդունել 5 ներկայացուցիչների, սակայն ցույցի կազմակերպիչները չհամաձայնեցին։

Ոստիկանները մի պահ առաջ շարժվեցին դեպի ժողովուրդը: Ակցիայի մասնակիցները տեղից չեն շարժվում’ ոստիկաններին կոչ անելով միանալ իրենց:

Ցուցադրել ավելի
Back to top button