Միջազգային

Վաշինգտոնը Մոսկվային թույլ չի տա վերադառնալ խորհրդային անցյալ

Վաշինգտոնը երբեք թույլ չի տա վերադարձնել խորհրդային անցյալը: Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարտերը հայտարարել է, որ Ռուսաստանը փորձում է, ինչպես խորհրդային տարիներին, վերականգնել արտաքին քաղաքական ազդեցության գոտիները, սակայն ԱՄՆ ու դաշնակիցները թույլ չեն տա Կրեմլին վերադարձ  անցյալ:

Բեռլինում ելույթի ժամանակ ԱՄՆ պաշտպանության նախարարը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է բարելավել հարաբերությունները Մոսկվայի հետ, սակայն դրա վերաբերյալ որոշումը պետք է Կրեմլը կայացնի:

Պենտագոնի ղերավարը Գերմանիայից մեկնելու է Էստոնիա, այնուհետև Բելգիա՝ քննարկելու Ռուսաստանից եկող վտանգները: Ավելի վաղ Քարտերն ասել է, որ Վաշինգտոնի ու դաշնակիցների կանխատեսմամբ՝ Ռուսասստանի և ՆԱՏՕ-ի հարաբերություններում լարվածությունը կպահպանվի երկար ժամանակ:

Ցուցադրել ավելի
Back to top button