ԿարևորՄիջազգային

Սաֆարովով ավարտվեց Հունգարիայի՝ որպես ԱՄՆ հուսալի գործընկերոջ դերը. դիվանագետի խոստովանությունը

Մարդասպան Սաֆարովի Ադրբեջանին արտահանձնելու շուրջ դիվանագիտական հնարքների ու քննարկումների մասին է գրել Հունգարիայում ԱՄՆ նախկին դեսպան Էլենի Կոնալակիսը օրերս հրապարակած իր հիշողություններում։

Ըստ Washington Post— ի՝ Կոնալակիսը դիվանագետին ոչ բնորոշ անկեղծությամբ գրել է, որ Սաֆարովի արտահանձնումը եղել է այն վերջին կաթիլը, որից հետո Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի կառավարությունը կորցրել է պետքարտուղարության մոտ իր վստահությունը։

Հունգարիայում նախկին դեսպանը գրելով հայ սպայի սպանության եւ դրա համար ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի մարդասպանի մասին՝ նշում է, որ 2012- ի օգոստոսի վերջին, երբ Օրբանը Սաֆարովին հանձնեց Ադրբեջանին, որից հետո նրան հայրենիքում որպես հերոս ընդունեցին եւ ներում շնորհեցին, իսկ Հայաստանն էլ խզեց Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները, դեսպան Կոնալակիսը հիշում է ԱՄՆ պետքաղտուղարի օգնականի տեղակալ Մարի Յովանովիչի (Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան. խմբ) հետ իր զրույցը։

«Մի՞թե նրանք (հունգարացիները. խմբ.) չեն հասկանում, թե իրենց փոքրիկ խորամանությունը կարող է պատերազմի հանգեցնել»,- հարցրել է Յովանովիչը հեռախոսազրույցի ժամանակ։

«Ո՞վ պետք է կեղտը մաքրի, հունգարացինե՞րը։ Ոչ, հունգարացիները չեն մաքրելու։ Մենք ենք անելու։ Դա մեր վրա են թողնելու»,- շարունակել է Յովանովիչը։

Կոնալիկիսը ցույց է տվել, որ դիվանագիտական այս աղմուկով վերջնականապես ավարտվեց «Հունգարիայի՝ երկու տասնամյակ որպես ԱՄՆ հուսալի գործընկերոջ» դերը։

Ցուցադրել ավելի
Back to top button