Հասարակություն

Ջրանցքն ընկած մեքենայում գտնված երեխան մահացել է հիվանդանոցում

Հունիսի 21-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Շրջանային փողոցում` թիվ 2/2 հասցեի դիմաց, քաղաքացի Արթուր Ստեփանյանի վարած  «Օպել» մակնիշի, 35 TԼ 909 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել ջրանցքը, որի հետևանքով ուղևորը՝ 2002 թվականին ծնված Գեորգի Արթուրի Ստեփանյանը ( 7-րդ դասարանի աշակերտ), ջրահեղձ է եղել։ Տղան նախ՝ տեղափոխվել է  Մալաթիա» Բ/Կ, ապա՝ «Սբ. Աստվածամայր» բ/կ, որտեղ գիտակցության չգալով՝ այսօր մահացել է։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)։

Քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական միջոցառումներ՝ վթարի պատճառներն ու հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Խնդրում ենք մեր համաքաղաքացիներին, ովքեր եղել  են դեպքի վայրում և որևէ տեղեկություն ունեն երեխայի մահվան պատճառ հանդիսացած վթարի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն։

Քննություն է տարվում՝ պարզելու 7-րդ դասարանի երեխայի մահվան պատճառ հանդիսացած վթարի հանգամանքները։

Ցուցադրել ավելի
Back to top button