Միջազգային

Պակիստանում շոգից 140 մարդ է մահացել

Պակիստանի առողջապահական ոլորտի պատասխանատուները հայտարարել են, որ կիրակի օրը երկրի ամենամեծ քաղաքում՝ Կարաչիում անոմալ շոգի պատճառով զոհվել է առնվազն 140 մարդ: «Շաբաթ օրվանից Կարաչիում եւ Սինդ շրջանում մահացել է 140 մարդ»,- The International News-ին ասել է երկրի առողջապահության նախարարը: Նա տեղեկացրել է, որ բոլոր հիվանդանոցներում արտակարգ դրություն է հայտարարվել, չեղարկվել են բուժաշխատողների եւ բժիշկների արձակուրդները:

Կարաչիում շաբաթ օրը օդի ջերմաստիճանը 45 աստիճան ցելսուսի է հասել (111 աստիճան ըստ Ֆարենհայտի): Նշենք, որ ամենաբարձր ջերմաստիճան՝ 47 աստիճան, երկրում գրանցվել է 1979 թվականին:

Պակիստանի օդերեւութաբանական կենտրոնի տվյալներով ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի: Բժիշկները խորհուրդ են տվել խուսափել արեւի տակ մնալուց եւ կրել բամբակե հագուստ:

 

Ցուցադրել ավելի
Back to top button