Հասարակություն

Նշվեց Ոստիկանության զորքերի ձեւավորման 23- րդ տարին

Հունիսի 21-ին լրացավ Ոստիկանության զորքերի կազմավորման քսաներեք տարին։ Այդ կապակցությամբ այսօր ոստիկանության զորքերի զորամասերից մեկում տեղի ունեցած հանդիսավոր միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը

Ոստիկանության զորքերի կայացման գործում ունեցած ավանդի, ծառայողամարտական բարձր  պատրաստականության և պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար մի խումբ զինծառայողներ ոստիկանության պետի հրամանով արժանացան պարգևների:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից ևս  մի քանի զինծառայողներ պարգևատրվեցին Ոստիկանության զորքերի կազմավորման օրվա կապակցությամբ:

Պարգևատրման արարողությունից հետո տեղի ունեցավ Զորքերի զինծառայողների հանդիսավոր երթ:

Ցուցադրել ավելի
Back to top button