ԿարևորՄշակույթՑեղասպանություն 100

Համասյանի «Լոյս ի Լուսոյ»- ն՝ Անիում. նրա համերգին անդրադարձել են թուրքական ԶԼՄ- ները

Դաշնակահար Տիգրան Համասյանը կիրակի երեկոյան համերգով է հանդես եկել Անիի ավերակներում՝ «Լոյս ի լուսոյ» ծրագրի շրջանակներում, հայտնում են թուրքական «Հյուրիեթ» օրաթերթն ու «Դողան» գործակալությունը։ Թուրքիայի տարբեր վայրերում նա կգա  մինչեւ հունիսի 30- ը ։Անիում իր 90 րոպեանոց համերգին նա հանդես է եկել Երեւանի պետական համերգային երգչախմբի հետ։

Ցեղասպանության 100- րդ տարելիցի շրջանակներում Համասյանը «Լոյս ի լուսոյ» ծրագրով հանդես է գալու տարբեր երկրների 100 եկեղեցիներում եւ տաճարներում։

Հիշեցնենք, որ Թբիլիսիիում իր համերգից հետո նա «Ռադիոլուրին» ասել էր, որ «Լոյս ի Լուսոյ»- ն հոգևոր  իմաստ ունի։ «Լոյս ի լուսոյ.  այսինքն՝ Քրիստոսի լույսը, որը գալիս է Հայր Աստծուց:  Ուզում էի ծրագիրը լուսավոր անուն ունենար,  որովհետև մենք կատարում ենք հոգևոր երաժշտություն, որը ապրող երաժշտություն է, շարունակվում է և զարգանում: Բացի այդ՝ եվրոպացիների համար եւս լույս բառը հասկանալի է. նույն  բառարմատն ունի»,- ասել է աշխարհաճանաչ երաժիշտը։

Ցուցադրել ավելի
Back to top button