Հասարակություն

Խորհրդարանը շարունակում է իր արտահերթ աշխատանքները

lenabadeyan
Անցած շաբաթ խորհրդարանին չհաջողվեց ավարտին հասցնել Կառավարության ներկայացրած բոլոր օրինագծերի քննարկումն, ուստի այսօր էլ Աժ-ում շարունակվում են արտահերթ աշխատանքները: Հենց սկզբից պատգամավորները քվեարկեցին եւ ընդունեցին միանգամից 11 նախագիծ, որոնցից 7-ը՝ վերջին ընթերցմամբ:

Նույնիսկ վիճահարույց նախագծերի շուրջ, ինչպիսիք էին, օրիանակ՝ Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունները կամ Դիլիջանին ու հարակից տարածքներին վերաբերող նախագիծը, կամ Պետական պարտքի մասին նախաձեռնությունը, որեւէ ընդվզում ընդդիմախոսների կողմից այլեւս չեղավ:

Պատգամավորներին այլեւս չի հուզում, թե ով է կանգնած «Ալյոտիգ» ՍՊԸ թիկունքում՝ 88 կողմ  1 դեմ 12 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հավանություն տվեցին, որ հենց այդ ընկերությունը վերամշակի Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված եւ կուտակվող, ինչպես նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի գործունեության արդյունքում գոյացած եւ գոյացող արտադրական լցակույտերը: Աժ-ի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ պատգամավոր Միքայել Մելքումյանը կոչ արեց հանգիստ լինել, ուրբաթ օրը հանդիպել են «Ալյոտիգ»-ի ներկայացուցիչների հետ:

Խորհրդարանը նաեւ վավերացրեց Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կնքված համաձայնագիրը ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի ստեղծման մասին:

 

Անալոգայինից թվային հեռուստահեռարձակման ժամկետները փոխելու մասին նախագիծը երկրորդ ընթերցմամբ ներկայացվել է Աժ-ում: Ըստ նածխագծի՝ անցումը նախատեսվում է տեղափոխել մինչեւ 2016 հունվարի 16-ը: Հիշեցնենք, որ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ գործող օրենքի համաձայն անալոգային ազդանշանի անջատման ժամկետը սահմանված էր սույն թվականի հուլիսի 1-ը:

Ցանկացողները, ձեռք բերելով համապատասխան սարքը եւ տեղադրելով իրենց հեռուստացույցերի վրա, արդեն հիմա կարող են դիտել ավելի որակյալ թվային հեռարձակում:

25 տարի մարման ժամկետով եւս 30 միլիոն դոլարի վարկ ստանալու հնարավորություն: Գումարը պատրաստ է Հայաստանին տրամադրել Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկը՝ «Սոցիալական ներդրումների եւ տեղական զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիր: Աժ այսօրվա արտահերթ նիստում Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների փոխնախարար Վաչե Տերտերյանը բացատրել է, թե ինչի վրա է նախատեսված ծախսել այս գումարը:

 

Ի դեպ՝ սա միակ վարկային ծրագիրը չէ, որ խորհրդարանը պետք է քննարկի իր արտահերթ նիստում: Կան նաեւ այլ վարկային համաձայնագրեր, բացի այդ՝ կառավարությունն այսօր խորհրդարանին առաջարկել է արտահերթ նստաշրջանի ավարտից անմիջապես հետո գումարել ՀՀ ԱԺ եւս մեկ արտահերթ նստաշրջան եւ օրակարգում ընդգրկել մեկ հարց՝ «2014 թ. համար Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագրի վավերացում:

Ցուցադրել ավելի
Back to top button