Միջազգային

ԵՄ- ն երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Եվրամիությունը Ռուսաստանի դեմ սահմանած պատժամիջոցները երկարաձգել է ևս 6 ամսով: «Սահմանափակումներն ուժի մեջ կմնան այնքան ժամանակ, քանի դեռ Ուկրաինայի արևելքի հակամարտության կարգավորման վերաբերյալ Մինսկի համաձայնությունները Մոսկվայի կողմից չեն կատարվել»,- ասված է Եվրամիության խորհրդի տարածած հաղորդագրության մեջ:

«Ակնկալում ենք, որ Ռուսաստանը մինչև 2016 թվականի հունավարի 31-ը գործնականում ավարտին կհասցնի Մինսկի համաձայնությունները»,- Եվրամիության Թվիթերի պաշտոնական էջում  գրել է կառույցի ներկայացուցիչ Սյուզան Քիեֆերը:

Իր պերծին Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակը հայտարարել է, որ Մոսկվան համարժեք արձագանք կտա Եվրամիության պատժամիջոցները երկարաձգելու որոշմանը։ «Պատժամիջոցների հարցում մեզ մոտ գործում է փոխադարձության սկզբունքը»,- Ինտերֆաքսի փոխանցմամբ՝ ասել է Դմիտրի Պեսկովը:

Հիշեցնենք,  որ հունիսի 19-ի որոշմամբ էլ Եվրամիությունը երկարաձգել էր տնտեսական պատժամիջոցները Ղրիմի դեմ։

Ցուցադրել ավելի
Back to top button