Քաղաքական

Բաքվում Եվրոպական խաղերի անցկացումը Ադրբեջանի դիվանագիտական հաղթանակն էր.Լարիսա Ալավերդյան

arminegevorgyan
Եվրոպական խաղերից հետո Ադրբեջանը  կարող է անցնել նոր և ավելի կոշտ սադրանքների, բայց  ոչ երբեք պատերազմական գործողությունների: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առաջին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա  Ալավերդյանը՝ շեշտելով, որ  ԵԱՀԿ Մինսկի խմբի ամենամեծ հաջողությունը լայնածավալ պատերազմի բացակայությունն է: Ինչ վերաբերում է Հայաստանի հետագա քայլերին,ապա պետք է ակտիվացնել փորձագիտական միտքը, ու պետք է տարածել այն գաղափարներն  ու մոտեցումները, որոնք կարող են փոխել բանակցային ձևաչափը,այլ ոչ թե հարթակը:

 

Քաղաքագետների  բնորոշմամբ՝ Եվրոպական խաղերը Ադրբեջանում անցկացնելու միակ թերևս  միակ պատճառը` Եվրոպայի տնտեսական վիճակն էր։ Ադրբեջանն էլ օգտվեց այդ առիթից և փորձեց միջազգային մամուլի ուշադրությունը հրավիրել իր  տարածաշրջանային խնդիրների վրա և դիվիդենտներ շահել,  բայաց չհաջողվեց:  «Ընդդեմ իրավական կամայականության»  ՀԿ գործադիր տնօրեն  Լարիսա  Ալավերդյանը սակայն  նշում  է, որ Բաքվում Եվրոպական խաղերի անցակացումը դիվանագիտական հաղթանակ էր Ադրբեջանի համար:

Լարիսա Ալավերդյանը ասում է, որ  Բաքվում կայացած խաղերից հետո Ադրբեջանը սպասելու է միջազագային հանրության արձագանքին  և  սրտատրոփ սպասելու  է  խաղերի ավարտին, որպեսզի իրականացնի մի նոր, ավելի ուժգին կոշտ ու կոպիտ և ցածր մակարդակի քայլեր: Սակայն Լարիսա Ալավերդյանը բացառում է, որ Ադրբեջանը կգնա լայնածավալ պատերազմական գործողությունների, ու կբարարվի միայն սադրանքներով:

Ալավերդյանը անդարադարձավ օրերս ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի  «Ռուուզ Ռոթ» սեմինարի ժամանակ հնչեցրեացած ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նախկին համանախագահ Ժակ Ֆորի հայատարություններին`այն որ Արցախը Լեռնային Ղարաբաղում բացառապես հայեր են ապրում ու  եւ նրանք չեն ցանկանում իրենց կարգավիճակը փոխել, հետևաբար Լեռնային Ղարաբաղի վերադարձումն Ադրբեջանին այլեւս անհնար է, և այն հայտարությանը, որ միջնորդները իրենց գործուներություն պլան համաձայնեցնում են երկու երկրների նախագահների ժամանակացույցի հետ`հետևաբար եթե նախագահները ժամանակ  չունեն, ապա միջնորդները ոչինչ անել չեն կարող: Լարիս Ալավերդյանն ասում է, որ նախկին համանախագահը  այսպիսով շատ հստակ մեսիջներ ուղարկեց:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամենամեծ հաջողությունը լայնածավալ պատերազմի բացակայությունն է:

Ցուցադրել ավելի
Back to top button