Սպորտ

Աշոտ Դանիելյանը կիսաեզրափակիչում է

Բաքվում ընթացող Եվրոպական մարզական խաղերում հունիսի 22-ին մեկնարկել է սամբոյի մրցաշարը, որում Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ՝ Սոսե Բալասանյանը (52կգ), Տիգրան Կիրակոսյանը (57կգ) եւ արցախցի Աշոտ Դանիելյան (90կգ):

«Սամբիստ Աշոտ Դանիելյանը հաղթանակով սկսեց պայքարը Եվրոպական Առաջին Ամառային խաղերում: Իր համար նոր` 90 կգ քաշային կարգում նա գոտեմարտեց մոլդովացի Վալերի Մելաշևիչիի հետ: Շատ արագ մեր մարզիկը կիրառեց ցավեցնող հնարք և մրցակիցն անձնատուր եղավ: Կիսաեզրափակիչում Աշոտ Դանիելյանը կմրցի բելառուս Անդրեյ Կազուսիոնակի հետ: Տիգրան Կիրակոսյանը տանուլ տվեց առաջին գոտեմարտը: Սպասում ենք Սոսե Բալասանյանի ելույթին», -իր ֆեյսուքյան էջում գրել է հայկական պատվիրակության մամուլի խոսնակ Կարեն Գիլոյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button