Ցեղասպանություն 100Քաղաքական

Դավիթ Թարխան-Մոուրավին կոչ է արել վրացական կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»-Թբիլիսի

«Հայրենասեների դաշինք» կուսակցության ղեկավար Դավիթ Թարխան-Մոուրավին կոչ է արել վրացական կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հաղորդում է «Թբիլիսի24» կայք էջը: «Թուրքիայի ոչ մի քառակուսի մետր չի պատկանում Թուրքիային. դա պատկանում է կամ հույներին, կամ հայերին, կամ վրացիներին: Իրոք դա ցեղասպանություն է եղել. հայերը սպանվել են միայն հայ լինելու պատճառով»,-ասել է Դավիթ Թարխան Մոուրավին, հավելելով նաև. «այնտեղ վրացիների ցեղասպանություն էլ է եղել, պարզապես դրա մասին ոչ ոք չի խոսում»:
«Հայրենասեների դաշինք» կուսակցությունը, որ ձևավորվել է մի քանի տարի առաջ պատրաստվում է մասնկցել գալիք խորհրդարանական ընտրություններին:

Ցուցադրել ավելի
Back to top button