Հասարակություն

Օծվեց եկեղեցի

satikisahakyan
Արմավրի մարզի Առատաշեն գյուղում օծվեց Սուրբ Աստվածածին եկեղեցին, որտեղ կատարվեց նաև առաջին մկրտության արարողությունը: Եկեղեցին կառուցմանը մասնակցել են համայնքի բնակիչները: Հավատքի տունը կապող օղակ է դարձել համայնքի համախմբման գործում: Օծումը կատարվել է Արմավիրի թեմի առաջնորդ տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի ձեռամբ:


Եկեղեցու զանգերը կոչնակ էին ժողովրդին իր հարկի տակ հավաքելու և աստծո տաճարում աղոթք բարձրացնելու համար: Առատաշենում նորակառույց սուրբ Աստվածածին եկեղեցին  օծվեց Արմավիրի թեմի առաջնորդ տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի ձեռամբ:

«Եկեղեցիների  կառուցումը պետք է շարունակվի, քանի, որ դա ժողովրդի  ցանկությունն ու պահանջն է»,- ասաց  թեմի հոգևոր հովիվը: Առատաշենում կա 19-րդ դարում կառուցված կիսավեր եկեղեցի, որը խորնարհվել էր դեռ խորհրդային տարիներին: Տարածքը տեղացիները  մասնավորեցրել են, ինչն էլ հնարավոր չի եղել վերակառուցել:

Առատաշենում կա նաև սրբատեղի: Կարգալույծ քահանա Միսակ Սարիբեկյանը նշեց, որ  զատկի հաջորդ կիրակին իրենց ուխտի օրն է, իսկ եկեղեցին անհրաժեշտ էր համայնքին:

Քրիստոնեական հավատքի բոլոր ծեսերն արդեն կկատարվեն տեղի  եկեղեցում:  Եկեղեցին համայնքի համախմբման կապող օղակ էր  դարձել և տեղի բնակիչների ուժերով է կառուցվել:

Ազգանվեր գործի նախաձեռնությունը Արամ Պողոսյանինն է: Աստվածահաճո գործի համար բարերարն արժանացել է վեհափառ հայրապետի օրհնությանն ու Առաքելական եկեղեցու սուրբ Ներսես Շնորհալի բարձր պարգևին:

Նորակառույց եկեղեցին առիթ էր, որ նույն հարկի տակ հավաքվեն տարբեր վայրերում ապրող առատաշենցիները: Փոքրիկ Գագիկը եկել էր Կուրսկից, նա իր աղոթքում բարձրյալին իր ընտանիքի համար առողջություն:

Եկեղեցին ունի հոգևոր սպասավոր՝ Տեր Ներսես քահանա Ռուշանյանը, ով ծառայում է Արտիմետի սբ. Աստվածածին եկեղեցում և հարակից 5 գյուղի հոգևոր հովիվ է:  Առատաշենի նորակառույց եկեղեցում օծումից հետո կատարվեց  առաջին մկրտությունը: Վաղն էլ կմատուցվի սուրբ պատարագ:

Ցուցադրել ավելի
Back to top button