Մշակույթ

«Սայաթ-Նովա» աշուղական երգի անսամբլը՝ Արցախում

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»-Ստեփանակերտ

Հայաստանի Հանրային ռադիոյի «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլը ավարտեց  20015 թվականի արցախյան համերգաշարը: Համույթն արդեն հինգերորդ անգամ է Արցախում հյուրախաղեր ունենում և ինչպես միշտ, այս անգամ էլ ինչպես տարբեր բնակավայրերում են ելույթներ ունեցել, այնպես էլ զորամասերում:

 

Երգիչներին ձայնակցելով  է ընդունել արցախցի հանդիսատեսը  «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլի ելույթները Ստեփանակերտում, Ճարտարում, Ազոխում, Մարտակերտում, Շուշիիում: Եղել են նաև զորամասերում:

Անսամբլի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանը արցախյան համերգաշարը ուխտ է համարում : Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլի արցախյան համերգաշարը ինչպես նախորդ տարիներին, այս անգամ էլ կայացավ մոսկվաբնակ Սարգսյանների հովանավորությամբ:

Անսամբլի այս տարվա համերգի ծրագիրը նախորդներից տարբերվում էր: Թովմաս Պողոսյանի խոսքով՝ Արցախ են բերել Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին նվիրված երևանյան համերգի ծրագիրը:

Ցուցադրել ավելի
Back to top button