Մշակույթ

«Մշակութային ղողանջ». նորույթ՝ օպերային արվեստի սիրահարների համար

lenabadeyan
Ռուսաստանում  գործող առաջին ռուսական-հայկական «Արմ Թի-Վի» հեռուստաընկերությունը՝ Ռուսաստանի հայերի միության եւ Հայաստանի Հանրային Հեռուստատեսության աջակցությամբ նախաձեռնել են նոր միջազգային փառատոն, որն ունենալու է մի շարք ուշագրավ առանձնահատկություններ: Առաջին եւ կարեւոր առանձնահատկություններից եւ մասնակիցներին ներկայացված պահանջներից մեկն է՝ երեք երգերից մեկը կատարել հայերեն: Զարմանալի է, բայց հենց սա է պատճառը, որ այլազգի մի շարք ներկայացուցիչների մրցույթում գրավել է հենց այս հանգամանքը՝ հետաքրքրություն Հայաստանի մշակույթի հանդեպ: Ժյուրին հայ-ռուսական է լինելու, իսկ մասնակիցների աշխարհագրությունն արդեն մեծ է՝ չնայած, որ գրանցման նախնական փուլը դեռ ավարտված չէ՝ տեւելու է մինչեւ հուլիսի 15:

 

Օպերային արվեստի սիրահարների համար ուշագրավ  նորություն: Առաջիկայում Հայաստան եւ Արցախ կժամանի օպերային ռուս հայտնի երգչուհի Լյուբով Կազարնովսկայան: Նրա համագործակցությունը Հայաստանի եւ հայերի հետ, սակայն, դրանով չի ավարտվելու: Առաջիկա ամիսների ընթացքում նա ակտիվ մասնակցություն է անենալու նոր մրցույթ-փառատոնի աշխատանքներին: «Մշակութային ղողանջ»՝ այդպես է կոչվում Մոսկվայում անցկացվող մրցույթը:

Փառատոնի կազմակերպումը նախաձեռնել է Ռուսաստանում  գործող առաջին ռուսական-հայկական «Արմ Թի-Վի» հեռուստաընկերությունը՝ Ռուսաստանի Հայերի Միության եւ Հայաստանի Հանրային Հեռուստատեսության աջակցությամբ: Փառատոնը շարքային չի լինելու, դրա մասին վկայում է ժյուրիի կազմը: «Հետաքրքիր անուններ կան»,- ասում է «Արմ Թի-Վի»-ի տնօրեն Համլետ Ղուշչյանը:

Մրցույթի նախնական մեկնարկը հունիսի 15-ից արդեն տրվել է, կավարտվի հուլիսի 15-ին, ինչից հետո՝ օգոստոսի 21-24 կորոշվեն լավագույնները, որոնք էլ հոկտեմբերի 11-ին գալահամերգով հանդես կգան Կրեմլի Համերգային մեծ պալատում: Հենց այդ ժամանակ էլ հայտնի կդառնան հաղթողներն ու գլխավոր մրցանանակիրները: Իսկ սահմանված մրցանակը գումարային է, բայց դա չէ լինելու պայքարի հիմնական նպատակը՝ համոզված է Համլետ Ղուշչյանը:

Հատկապես այլազգի մասնակիցների առումով նշվում է՝ նրանց համար հետաքրքիր է հատկապես հայկական մշակույթը: Մրցույթի պարտադիր պայմանը՝ երեք երգերից մեկի հայկական լինելու վերաբերյալ, մեծ խանդավառությամբ են ընդունել:

Ցուցադրել ավելի
Back to top button