Տնտեսական

Հելիոֆիկացիայի ներդրումով կլուծվեր էներգետիկ ճնգնաժամի խնդիրը.Վահան Համազասպյան

lusinevasilyan
Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն ու  էներգետիկ համակարգի ճգնաժամային վիճակը ստիպում են նորից հիշել էներգիայի այլընտրանքային աղբյուրների ու դրանց կիրառման մասին: Տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանը, ով  հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակն է, այսօր նշել է, որ եթե  ժամանակին արևային էներգիայի ծրագրին ընթացք տրվեր, ապա այսօր մեր երկիրն էներգետիկ այս իրավիճակում չէր լինի: Քաղաքագետ Լևոն Շիրինյանն էլ խոսել է նպատակադրումների ու մոտեցումների փոփոխության  անհրաժեշտության մասին. եթե նպատակները չեն նորացվում, որևէ հելիոֆիկացիա երկրին պետք չի գալու՝ ասել է Շիրինյանը:

 

 

Եթե 2000-2001թթ. ընթացք տրվեր հելիոֆիկացիայի ծրագրին, ապա այսօր մեր երկիրն  էներգետիկ ճգնաժամային իրավիճակի առջև կանգնած չէր լինի ՝ ասում է տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանը, ով  հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակն է և այս ծրագրի ներդրման անհրաժեշտության մասին խոսում է արդեն տասնամյակից ավելի: Բայց  քննարկումը խոսակցությունից գործնական դաշտ այդպես է լ չի տեղափոխվում, ըստ Համազասպյանի, իշխանությունների անտարբերության  կամ դիմադրության պատճառով:

«Փաստերով կարող եմ նշել: Օրինակ, 2010թ. Արդյունաբերողների միությունը դիմել էր ԱԺ տնետսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին ՝ այս թեմայով լսումներ կազմակերպխելու առաջարկով: Մեր նամակը այդպես էլ մնաց վարդան Այվազյանի դարակում»:

Համազասպյանը այլ փասեր էլ է նշում, հիշում է, որ դեռևս Տիգրան Սարգսյանի վարչապետության օրոք տապալվեց արեւային էներգիան մեր երկրում զարգացնելու շվեյցարական 300 մլն դոլարանոց ծրագիրը: Չնայած այս ու բազմաթիվ այլ մերժումներին՝ գիտնականը շարունակում է պնդել՝ արևային էներգիայի օգտագործումը անհրաժեշտ է Հայաստանին: Նրա խոսքով՝ իրենց խումբը տարիներ շարունակ  աշխատել է այս ոլորտի զարգացման ուղղությամբ, հաջողություններ է գրանցել: Պատրաստ են երկար ու հանգամանորեն թվարկել, հիմնավորել բոլոր առավելություններն ու Հայաստանում՝ այս ուղղությունը զարգացնելու  անհրաժեշտությունը:

«Ուղղակի պայմաններ չեն տալիս, չեն լսում, լսելուց հետո էլ չեն հասկանում: Մերժելու նպատակն էլ ես չեմ կարողանում հասկանալ: Եթե կարելի է արևի էներգիան ստանալ 1 կվտ-ի դիմաց 0.3 դրամով, ինչու մենք հիմա պետք է 50 դրամի մասին խոսենք»:

Հելիոֆիկացիայի կամ արևային տեխնիկայի ներդրումը Հայաստանում, ըստ Համազասպյանի, կարող է մի քանի անգամ կրճատել էներգիայի ծախսերը, նվազեցնել գազի սպառումը, ինչպես նաև նոր աշխատաեղեր ստեղծել ու  զարկ տալ գիտության զարգացմանը:

«Այստեղ մեծ հեռանկար կա: Եթե Հայաստանն այսօր առաջինը իրագործի ծրագիրը, ապա մեծ են շանսերը,  որ մենք ամբողջ աշխարհում կկազմակերպենք հելիոֆիակացիա գործընթացը: Մենք կաող ենք լիդեր դառնալ այս ոլորտում, բայց չեն ուզում»:

Եթե նպատակադրումները չեն փոխվում, լուծումներ չեն ծնվում՝ սա էլ քաղաքագետ Լևոն Շիրինյանի դիտարկումն է: Նա նոր նպատակը հայրենաշինության գործընթաց է անվանում, նշում, որ քաղաքական ստրատեգիան փոխելու կարիք կա թե՛ տնետսության, թե՛ քաղաքականության մեջ: Նոր նպատակները կոնկրետ խնդիրների  լուծում են առաջադրում. օրինակ՝ Հայաստանից ոչ թե պետք է արտագաղթեն, այլ ներգաղթեն,  մեր երկիրը  պետք է լինի գիտաարտադրական միավոր, ինչպես կար կամ մշակութային առումով  Հայաստանը պետք է առաջնորդվի այն նիշով, որը վերջերս սահմանեց  Հռոմի պապը:

«Աշխարհը մի նիշ է սահմանում, մենք այլ՝ 17-18-րդ դարի վարքով ու բարքով ենք առաջնորդվում: Եթե դուք որոշել եք ձուկ արտադրել անջուր երկրում, եթե որոշել եք տուրիզմ զարգացնել պատերազմական իրավիճակում, ապա ձեզ ոչ հելիոֆիկացիա է պետք, ոչ կրթված զանգված և ոչ էլ ինժեներական գործ»:

Ցուցադրել ավելի
Back to top button