Սպորտ

Հայ բռնցքամարտիկները դուրս մնացին պայքարից

Հունիսի 19-ին ասպարեզ ելած բռնցքամարտիկները` 49 կգ քային Արտյոմ Ալեքսանյանն ու 56 կգ քաշային Արամ Ավագյանը պարտվեցին և դուրս մնացին հետագա պայքարից:
Վաղը` առավոտյան 9-ին կրակագիծ դուրս կգա հրաձիգ Նորայր Առաքելյանը: Նա 50 մետրից կկրակի ատրճանակով: Մրցման մեկնարկը կտրվի Երևանի ժամանակով ժամը 8-ին: Վաղը ռինգ դուրս կգա 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանը: Դա տեղի կունենա Երևանի ժամանակով 13-անց 30: Մրցակիցը բուլղարացի Էլիան Դիմիտրովն է: Իսկ Բարսեղյան — Դիմիտրով մենամարտին կնախորդի Ալբերտ Սելիմով (Ադրբեջան) — Օթար Երանոսյան (Վրաստան) մենամարտը: Երեկոյան մրցահերթում էլ ռինգ դուրս կգա 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը: Մեր բռնցքամարտիկի մրցակիցը հունգարացի Նանդոր Կսոկան է:

Վաղը Բաքու կժամանի Հայաստանի հավաքականի վերջին խումբը: Այդ խմբի կազմում կլինեն մեր 3 սամբիստներն ու 3 ձյուդոիստները:
Պայքարը շարունակվում է:

Հայտնում է հայկական պատվիրակության մամուլի խոսնակ Կարեն Գիլոյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button