Միջազգային

Թուրքիայի արձագանքը Բելգիայի վարչապետի հայտարարությանը

Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունն այսօր պաշտոնապես արձագանքել է հունիսի 18-ին Բելգիայի վարչապետ Չառլզ Միշելի այն հայտարարությանը, որ 1915-17 թվականներին հայերը ցեղասպանության են ենթարկվել Օսմանյան կայսրության տարածքում: Թուրքիայի Արտաքին քաղաքական գերատեսչությունը Բելգիայի վարչապետի այդ հայտարարությունը որակել է որպես «իրավական ուժ չունեցող և իրականությունից հեռու, անընդունելի հայտարարություն», իսկ Բելգիայի վարչապետին մեղադրել է «թուրք ժողովրդի նկատմամբ անհիմն ու անարդար մեղադրանքներ ներկայացնելու, թուրքերին վատաբանելու» մեջ:

Թուրքական արտգործնախարարությունը Բելգիային խորհուրդ է տվել առերեսվել սեփական պատմության հետ, ուր «կան մութ էջեր»: Անկարան նշել է, որ Բելգիայի վարչապետի այդ հայտարարությունը մտահոգել է Բելգիայի թուրքերին և կարող է վնասել դաշնակցային հարաբերություններին:

Ցուցադրել ավելի
Back to top button