Հասարակություն

Գյումրու գիտնականների գյուտը հետաքրքրել է չեխերին

annamartikyan
Հայաստանի ճարտարագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի գիտնականները հետազոտել ու նախագծել են առավել ճկուն ու արդյունավետ աշխատող քարհատ մեքենա: Հայ ինժեներների նախագծի մասին լսել ու Չեխիայից Հայաստան է ժամանել մեքենաշինության տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող «Պոքլեին հիդրավլիկս» ընկերության ներկայացուցիչը: Չեխ գործընկերը ոգևորված է հայ ինժեներների նորարարական հեռանկարներով: Մեքենաշինական նոր նախագծի հեղինակ Ջոն Ասատրյանն ու Քարհատմեքենա ընկերության ինժեներները վստահ են, որ նոր մեքենայի արտադրությունը միջազգային շուկայում կնպաստի պահանջարկի ավելացմանը, հիմք կհանդիսանա գործարանի առավել մեծ հզորությամբ գործարկմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը:

 

Ցուցադրել ավելի
Back to top button