Հասարակություն

Գյումրիում փլուզման հետևանքով 10 բնակչի են տարհանել

Այսօր` ժամը 00.07-ին, տարածքային կառավարման և արտակարգ իրավիճկաների նախարարություն տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գ. Նժդեհի փողոցի թիվ 7 հասցեում գտնվող թիվ 2 քիսաքանդ հանրակացարանում փլուզվել է պանելային հատվածը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՃԿԿ օպերատիվ խումբը: Նախարարության լրատվական ծառայության տեղեկացմամբ, պարզվել է, որ մասնակի փլուզվել է շենքի տանիքը (մոտ 60 քմ) և կողային պատը (մոտ 100 քմ). տուժածներ չկան: Շենքն ունի 4-րդ կարգի վթարայնության աստիճան:

Հրշեջ-փրկարարները սահամանազատել են վտանգավոր հատվածը և տարահանել 10 բնակչի:

Նշված հատվածում ոստիկանության Կումայրու բաժնի աշխատակիցները սահմանել են հերթապահություն:

Դեպքի մասին տեղեկացվել է ՃԿԱԿ-ում ՀՀ քաղաքաշինության նախարարության պատասխանատուն:

Ցուցադրել ավելի
Back to top button