Հասարակություն

Բժշկասոցիալական փորձաքննության ոլորտը բարեփոխումների անհրաժեշտություն ունի

lianaeghiazaryanarminegevorgyan
Ցանկացած հիվանդություն չէ, որ կարող է հանգեցնել հաշմանդամության: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարության ԲՍՓ գործակալության պետ Արմեն Սողոյանը ասում է,եթե օրինակ քաղաքացու սիրտը վիրահատվել է մի քանի անգամ, բայց անձի կենսագործունթեությունը չի խափանվել, հետևաբար նրան հաշմանդամության կարգ չեն տրամադրում: ԲՍՓ ոլորտի արդիականացման ծրագրերի և ընթացող զարգացումներն ներկայացրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնած քննարկումների ժամանակ:

 

 

Բժշկասոցիալական փորձաքննության, կամ ինչպես քաղաքացիների մոտ է ընդունված ասել հաշմանդամության կարգի տրամադրման ոլորտը բարեփոխումների անհրաժեշտություն ունի: Բնակչության մոտ դեռևս կան այն կարծրատիպերը, որ այս ոլորտը կոռուպացաված ոլորտ է: Շատ հաճախ նրանք դժգոհում են այսպս ասած հաշմանադություն տրամադրելու գործընեթացում կամայական սուբյեկտիվ մոտեցումների ցուցաբերումից: Ոլորտի պատասխանատուները չեն հերքում, ու ավելին խոստովանում են, որ հերքել չեն էլ կարող այն ոլորտում, որտեղ կան խիստ հարաբերական չափորոշիչներ և ռիսկեր չեն կարող չլինել կոռուպցիոն դրսևորումներ:

«Եթե որևէ մեկը կասի,որ անցումային վիճակում գտնվող երկրում, կա որոշում ընդունող անձնավորություն ու կա մարդ ու վրա այդ որոշումը ունենալու է տնտեսական հետևանք, այստեղ կոռուպցիոն ռիսկ չկա, ապա շատ սուտ ասած կլինի: Ռիսկեր բնականաբար կան, հետևաբար երևույթներ էլ կլինեն: Բայց ամբողջ հարցը նա է, այդ ռիսկերը նվազում են, թե ոչ»,-ասաց Արմեն Սողոյանը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարաության ԲՍՓ գործակալության վերափորձաքննության բաժնի առաձին գործառույթներ համակարգող Անուշ Սիմոնյանը հայտարում է, որը իրենք աշխատում են սուբյեկտիվ ձևակերպումները հնարավորին չափ հստակեցնելու ուղղությամբ: Ամեն անձի առողջական խնդիրը կարող է ամենատարբեր դրսևորումներ ունենալ և անձին հաշմանադության կարգ տրամադրող հանձնաժողովը ձևակերպումների մեջ մի քանի բառի տարբերությամբ կարող է քաղաքացուն կամ երկրորդ երրորդ կարգ տալ:

Առավել քիչ վիճահարույց է համարվում առաջին կարգի տրամադրումը. հաշմանդամության այս կարգը տրվում է անձամբ սեփական կենսագործունեությունը իրականացնել չկարողացող անձանց: Անուշ Սիմոնյանը օրինակները է բերում, թե ինչպես այս կամ այն առողջական խնդիրների դեպքում քաղաքացուն տրվում այս ակամ այն հաշմանադամություն կարգը: Քաղաքացիները շատ հաճախ դժգոհում են,քանի որ չեն տիրապետում հաշմադամության տրամադրման կարգի մանրամասներին: Միայն փորձագետը կարող է որոշել թե ով պետք հաշմանդամություն կարգ ստանա, ու փորձագետը սռաջնորդվում է սահմանված կարգով ու համապատասխան որոշումներով:

Թեման շարունակելով ԲՍՓ գործակալություն պետ Արմեն Սողոյանը նկատում է, որ շատ հաճախ բողոքներով իրեն դիմում են քաղաքացիներ ,ասելով թե այս քան առողջական խնդիրների դեպքում ինչու այդպես էլ հաշմանադամության կարգ չի տրվում: Սողոյանը նշում է, որ կարգ տրվում է այն ժամանակ երբ առողջական խնդիրը հանգեցրել է ֆունկցիոնալ կայուն խանգարման: Տրավմաների, նոր առաջացած հիվանդությունների դեպքում քաղաքացին ԲՍՓ հանձաժողովին կարգ ստանալու համար կարող է դիմել երեք ամիս հետո` այդ ընթացքում պոլիկլինիկա, հիվանդանոց անգամ առողջարան այցելելուց հետո:

«Երեք ամիսը պատահական չէ ընտրված ,այդ ընթացքում քաղաքացին կամ ապաքանվինում է, կամ նրա մոտ ձևավորում է քրոնիկ վիճակ»:

Մասնագետները հայտարարում են, որ եթե ԲՍՓ հանձնաժողովի նիստի ժամանակ ընդհանուր բնույթի հանձնաժողովի անդամ բժիշկ փորձագետները`թերապևտ վիրաբույժ, նյարդաբանը պետք է անպայման զննեն քաղաքացուն, եթե ոչ ուրեմն նրանք թերանում են իրենց գործում: Հանձաժողովի որոշման հետ համաձայն չլինելու դեպքում` քաղաքացին կարող պահանջել վերափորձաքննություն, որն արդեն անցկացվում է մայրաքաղաքում:

Այդ դեպքում էլ համաձայն չլինելու դեպքում կարող է վիճարկել դատական կարգով ԱՊՀ մի շարք երկրների հետ Հայաստանը ունի համաձայանգրեր, որոնց համաձայն այդ երկրերում տրմադրված ԲՍՓ փորձաքննություն արդյունքները, ըստ այդմ նաև տրամադրված կարգը, գործում է նաև Հայաստանում և հակառակը: Այդ շարքում է օրինակ Ռուսատանը: ԲՍՓ գործակալություն պետ Արմեն Սողոյանը, անդրադառնալով լրագրողների հարցադրմանը, վստահեցրեց, որ թյուր է տարածված այն կարծիքը, որ հաշմանդամության կարգի տրամադրման թվի` սահմանափակումներ կան:

Ի գիտություն զլմների ու քաղաքացիների՝ Սողոյանը հայտարարեց, որ պատրաստ է ու բաց է լսել բոլոր բողոքները: Հստակ փաստարկներ ներկայացնելու դեպքում պատրաստ է անմիջապես արձագանքել ու գնալ դրանց հետքերով:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button