Միջազգային

Ավստրիայում մեքենան վրաերթի է ենթարկել մարդկանց. կան զոհեր եւ վիրավորներ

Ավստրիական Գրաց քաղաքում սարսափելի դժբախտություն է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է ռուսական առաջին ալիքը, վարորդը վրաերթի է ենթարկել մարդկանց, ապա դանակով հարձակվել է անցորդների վրա: 3 մարդ զոհվել է, նրանց թվում զլմների հաղորդմամբ կա կին եւ երեխա: 34 մարդ վիրավորվել է գրոհի արդյունքում, մեկի վիճակը՝ ծայրահեղ ծանր է: Քանի որ դեպքը տեղի է ունեցել ոչ աշխատանքային օրը, փողոցում շատ մարդ է եղել:

Ականատեսների խոսքերով՝ ամենագնաց մեքենան ընթացել է 150 կմ/ժամ արագությամբ: Նա հեծանվորդ է գցել մեքենայի տակ: Հարձակում գործողը ձերբակալված է: Պարզվել է, որ ավստիացին բոսնիական ծագում ունի, 26 տարեկան է: Ոստիկանությունը հերքել է ահաբեկչության վարկածը: Հաղորդվում է, որ նա ընտանիքի անդամների հետ վիճել է, լքել է տունը, այդ պատճառով գտնվել է հոգեկան անհավասարակշիռ վիճակում: Դեպքի վայր է ժամանել 4 ուղղաթիռ, 60 շտապօգնության մեքենա` տեղացիներին օգնություն ցուցաբերելու համար:

Ցուցադրել ավելի
Back to top button