Հասարակություն

Տեղեկատվական նոր համակարգը կհեշտացնի վիզայի տրամադրման գործընթացը

annanazaryan
Եվրոպական երկրներ ճամփորդության մեկնելու համար  անհրաժեշտ կլինի ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերն ու կենսաչափական տվյալներ, մատնահետքեր ու թվային լուսանկար: Կենսաչափական տեխնոլոգիաների օգնությամբ վիզայի համար դիմողները այդպիսով հուսալիորեն  պաշտպանված կլինեն անձնական տվյալների գողությունից: Այս մոտեցումը կիրառվում է Եվրոպական բոլոր երկրներում, լրագրողներին տեղեկացրեցրել են Եվրոպական միմ շարք երկրների դիվանագետներ:

Չորս օր հետո՝ հունիսի 23-ից Հայաստանում Շենտգենյան համագործակցության անդամ բոլոր հյուպատոսությունները միացված կլինեն վիզաների տեղեկատվական համակարգին, սա նշանակում է, որ Եվրոպական երկրներ մեկնել ցանկացողները պետք է անձամբ ներկայացնեն դիմումները և մատնահետքեր հանձնեն: Մատնահետքեր հանձնելուց ազատվում են մինչև 12 տարեկան երեխաները, այն անձինք, որոնցից հնարավոր չէ մատնահետք վերցնել: Դրանց թվում են նաեւ պետությունների ղեկավարները, դիվանագետները, կառավարության անդամները ու պաշտոնական այլ անձինք:  Հայաստանում Ֆրանսիայի հանրապետության դեսպանատան հյուպատոսական բաժնի ղեկավար Իվան Սերժեֆը նշեց Եվրոպական երկրներ մեկնել ցանկացողների մոտ հաճախ հանդիպող սխալները. «Դիմողի պարտականությունն է բոլոր փաստաթղթերով ներկայանալ դեսպանատուն, որպեսզի ստիպված չլինեն հետ վերադառնալու՝ դիմումը ամբողջականացնելու համար: Մենք բազմիցս հանդիպել ենք նման իրավիճակներիԵրբեմն առանց փաստաթղթերի՝ տուրիստի պես ներկայանում են հյուպատոսարան: Պետք է  հստակ իմանալ, թե ինչ փաստաթղթեր են պահանջվում և դրանք ներկայացնել ամբողջությամբ»,- ասաց եվրոպացի դիվանագետը:

Նա փորձեց բացատրել, որ պատուհանից այն կողմ նստած մարդը  թշնամի չէ: «Մեր խնդիրը խոչընդոտներ ստեղծելը չէ», ասաց եվրոպացի դիվանագետը՝ կարևերելով նաև հարցազրույցի ժամանակ անկեղծությունը:

Հայաստանում  Լիտվայի դեսպանատան խորհրդական Դովիլե Սուրվիլաիտեն էլ վստահեցրեց, որ  համակարգին միանալով վիզա ստանալու ամբողջ գործընթացը կհեշտացվի. «Ամեն ինչ ավելի հստակ ու պարզ կլինի, հյուպատոսը ձեր դիմումի համաձայն կնայի նաեւ ձեր նախորդ տվյալները եւ հնարավոր է, որ անգամ հարցազրույցի չկանչեն»։

Այդպիոսվ, համակարգը հնարավորություն կտա մարդու տվյալների շտեմարանի միջոցով ամբողջական տեղեկություն ունենալ, եթե անգամ դիմողը կորցրել է անձնագիրը, կամ փոխել այն: Ի դեպ հանձնած կենսաչափական տվյալները, պետք է թարմացնեն 5 տարին մեկ անգամ։

Ցուցադրել ավելի
Back to top button