Հասարակություն

Վարչապետը մասնակցել է ԴիջիԹեք ամենամյա բիզնեսի ֆորումի բացմանը

լրացված ժամը 15.39-ին

hasmikdilanyan
Դիջիթեք բիզնես ֆորում՝ ՏՏ ոլորտի 70 ընկերությունների մասնակցությամբ: Այսօր Երևանում մեկնարկած ամենամյա ֆորումի ժամանակ մասնակիցները ՀՀ վարչապետին, էկոնոմիկայի նախարարին են  ներկայացրել իրենց առաջարկներն ու խնդիրները,  պաշոտնյաներից խոստումներ լսել:

 

 

 

Նորարարական լուծումներ ՏՏ ոլորտում՝ առանց տարիքային սահմանափակումների: ՏՏ ոլորտում  հայկակն հաղթարշավը շարունակվում է: Դրանց մի մասն այսօր մեկ հարկի տակ էր  ու  ներկայացվեցին  անձմաբ ՀՀ վարչապետին,  հնչեցին   դրանց մի մասը՝ կյանքի կոչելու խոստումներ,   իսկ մյուսներն էլ արդեն մեր կենղացում են՝ իհարկե առանց իմանալու,  թե ովքեր են դրանց հեղինակներ: Բջջային բոլոր օպերատորները, բանկերն օրինակ,  սպասարկելիս առաջնորդվում են հերթերի կարգավորմամբ, ձեռքի մի հպմամբ, կտրոնի միջոցով քաղաքացին տեղեկանում է, թե որերորդն է սպասարկվելու: Հեղինակը «Լայմթեք»  ընկերությունն է , որը  նաև  ՏԻՄ-ի աշխատանքը  գնահատելու  ինֆորմացիոն տերմիանալներ է առաջարկում,   ԸՆկերության տնօրեն Գևորգ Սաֆարյանը նախ վարչապետին, հետո նաև մեզ  ներկայացրեց, թե ինչ է տալու նոր համակարգը

«Սարքերի միջոցով հնարավոր է դառնում շփվել քաղաքացիների հետ, առաջ քաղաքացիները նամակներ էին գրում թղթային եղանակով, այս պահին կարող են իրենց կարծիքը թողնել  թվային և ինֆորմացիան միանգամից սահմանային գյուղից հայտնվի կենտրոնական գրասենյակում»:

Արդեն մեկ տարի է, ինչ Երևանում սմարթֆոններում  անվճար ներբեռնելով ggtaxi հավելվածը, հնարավոր է օն-լայն տաքսի պատվիրել, օն-լայն  հետևել, թե մեքենան որտեղ է  հասել, start up-ը իջնելիս գնալահատելու հնարավորություն է տալիս, եթե  պատվիրատուն դժգոհ է վարորդի սպասարկումից, նա կարող է պարզապես սեղմել  գնահատման կոճակը և վարորդը կարող է  հայտնվել սև ցուցակում: Ընկերությունը համագործակցում է  անհատ վարորդների հետ:

Ընկերության համահիմնադիր Խաչատուր Գրիգորյանը  կառավարության ղեկավարին լիցեզնավորման խնդիրների  մասին  պատմեց,  ասաց, որ շատ անհատներ  չեն ուզում լիցենզիա հանել, հաշվիչ գնել, քանի որ ֆինանսական միջոցներ չունեն:  Իսկ իրենց պարագայում հաշվիչի կարիք չկա, քանի որ այն արդեն բջջային հավելվածում է,  պատվիրատուի խաբվելու հավանականությունը  բացառվում է, քանի որ ամեն ինչ համապատասխան  ծրագիրն է որոշում.

«Հանկարծ, եթե ինքը խաբի, ավել գումար վերցնի, քան հաշվիչով է նշված, պատվիրատուն կարող է  վատ գնահատել, և եմնք դրան հետամուտ ենք լինում: Ի տարբերություն մնացած դեպքերի, երբ դրսից են տաքսի վերցնում, գումարը շատ են պահանջում, քաղաքցին դժգոհ է, բայց բողոքելու տեղ չունի, մեր պարագայում կա, ուղղակի մի հատ կոճակ եք սեղմում»:

Անհանգստացնող հարցերն առաջիկա օրերին քննարկվեն կառավարության ղեկավարի հետ:  Հիմնադիրները  ծրագրում են դուրս գալ ռուսական ու վրացական շուկա: Ռուսական շուկայում հաջողության հասնելու դեպքում ընկերության գինը մեկ միլիարդ դոլար կկազմի: Հնչեց երկար սպասված խոստումը Հովիկ Աբրահամյանից.«Մենք ձեզ օգնելու ենք»:

Աջակցության մեկ այլ խոստում էլ ստացավ  հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:  Նրանք նախաձեռնել են Հայկական  բոլոր բնակավայրերի մասին պատմոց  36 հատորներից բաղկացած «Հայոց Պատմություն» գրքաշարը ստեղծել:  Մատենաշարը ծածկելու է Մեծ Հայքն ու Փոքր Հայքն ամբողջությամբ: Այս հատորներն ամբողջական իրար վրա դնելիս ստացվելու է  պատմական Հայաստանի քարտեզը :

«Առաջին հատորը նվիրված է Հայոց Ձոր գավառին: Այն ֆինանսական մեծ դժվարությամբ է  տպվել, երկրորդի՝ Խնուսի համար միջոցներ չկան: 1000 օրինակի համար մոտ 10 մլն դրամ է ծախսվել: Կառավարության ղեկավարը, էկոնոմիկայի նախարարը  խոստացան  աջակցել  ոչ միայն հանրագիտարանի երկրորդ, այլ նաև՝ մնացած հատրոների լույս ընծայման, ինչպես նաև՝ դրանք անգլերեն, ռուսերեն հրապատարակելու հարցերում: Ընդհանուր առմամբ, մոտ 360 մլն դրամ է պահանջվելու  հանրագիտարանի  հատորները հայերեն տվպագրելու համար: Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճմշարիտյան.«Առաջին գրքի անգլերենի թարգմանությունը հենց վերջացնում եք, գալիս եք, ակրող էմի ավելի մեծ բան անենք, ձեր համար հովանավոր գտնենք»:

Սամվել Կարապետյանը  մեծ հույսի ունի,որ խոստումները կյանքի կկոչվեն. «Պարոն Աբրահամյանը ծանոթ չէր, ծանոթացավ: Ինքս մտածում էի մի ճանապարհ գտնեմ, կարողանամ իր հետ հանդիպել: Այսօր շատ լավ առիթ  հանդիսացավ, մի քանի րոպեների մեջ, բայց շատ գործնական խոսակցություն ունեցանք: Շատ պայծառ ապագա խոստացավ»:

Մինչև տարեվերջ նախատեսում են տպագրել նաև  Արցախի բռնազավթված Շահումյանի շրջանի մասին պատմող երրորդ գիրքը: Մյութերը հավաքել են Խորհրդային տարիներին: Կլինեն հատորներ, որոնք կընդգկեն մեկից ավելի գավառներ:  Սամվել Կարապետյանը կարևորում է գրքաշարի անգլերեն թարգմանությունը, սակայն, ռազմավարական նշանակության տեսանկյունից կարծում է,որ դրանք պետք է նախ և առաջ  թուրքերեն ու ռուսերեն թարգմանվեն:

Ցուցադրել ավելի
Back to top button