Հասարակություն

ՊՆ- ն հայտարարում է սպայական դասընթացների ընդունելություն

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում և ՀՀ ՊՆ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտում կազմակերպվող մեկամյա սպայական դասընթացների ընդունելություն:

Դասընթացներին կարող են մասնակցել պարտադիր զինվորական ծառայության 2015թ. ամառային զորակոչին ենթակա քաղաքացիական բարձրագույն կրթությամբ զորակոչիկները, ինչպես նաև բարձրագույն կրթությամբ իգական սեռի քաղաքացիները:

Դասընթացները կազմակերպվելու են հետևյալ մասնագիտություններով`

  1. ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ`

— հրետանավոր,

-մոտոհրաձիգ,

  1. ՀՀ ՊՆ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտ`

-հակաօդային պաշտպանություն,

— կապավոր:

Դասընթացներին  մասնակցելու ցանկություն հայտնած քաղաքացիների հետ ռազմական և ռազմական ավիացիոն ինստիտուտներում անցկացվելու է «Նորակոչիկների պատրաստության ծրագրով» դասընթաց: Նրանց հետ կնքվելու են «Սպայական դասընթացին մասնակցելու մասին» և «Պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու մասին» պայմանագրեր, և նրանք գրանցվելու են որպես կուրսանտ:

Ուսումնառության ավարտից հետո զինծառայողներին շնորհվելու է աոաջին սպայական «լեյտենանտ» զինվորական կոչում, վիճակահանության կարգով՝ ստացած մասնագի­տությանը համապատասխան, 2 տարի ժամկետով զինծառայություն անցնելու համար նշանակվելու են դասակի հրամանատարի պաշտոնի:

Ուսումնառության և հետուսումնական ծառայության ընթացքում նրանք օգտվելու են զինծառայողների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր սոցիալական արտոնություն­ներից:

Վիճակահանության ընթացքում արտոնություն է տրվելու ուսումնառությունը գերազանցու­թյամբ ավարտածներին, զոհված և պատերազմի ժամանակ վիրավորված ու հետագայում ստացած վերքերից մահացած ազատամարտիկների զավակներին:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել:

010-29-45-84,            010-29-45-73

Ցուցադրել ավելի
Back to top button