Միջազգային

ՆԱՏՕ- ն «Իսլամական պետությունն» ու Ռուսաստանը համարում է սպառնալիք

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Լեհաստանում ընթացող հարվածային ուժերի զորավաժությունների ժամանակ մի քանի ուշագրավ հայտարարություն է արել:Նա վարժանքների անցկացման անհրաժեշտությունը պայմանավորել է դաշինքի առջև ծառացած նոր մարտահրավերներով՝ «Իսլամական պետության» դեմ պայքարով և Ռուսաստանի ագրեսիայով:

Ստելտենբերգը Լեհաստանի պաշտպանության նախարար Տոմաշ Սեմոնյակի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն արդեն ադապտացվել է անվտանգության բնագառավառում առկա փոփոխությունների հետ և կշարունակի գործել այդ ուղղությամբ :Դաշինքի պատրաստականության բարձրացումն անհրաժեշտ է՝ հարկ եղած դեպքում կառույցի անդամ երկներին պաշտպանելու համար:

«Մենք կրկնակի կավելացնենք ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի թվաքանակը:Հետագայում այն կհամալրվի նաև օդային և ծովային բաղադրիչներով»,- Ինտերֆաքսի փոխանցմամբ՝ ասել է Ստոլտենբերգը:

Անդրադառնալով Ռուսաստանի համար ցավագին՝ ծանր տեխնիկան Արևելյան Եվրոպայում տեղակայելու հարցին, պաշտոնյան նշել է, որ հարցը դեռևս քննարկվում է, վերջնական որոշումը հնարավոր է կայացվի ՆԱՏՕ-ի անդամ երկների պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ:

Ցուցադրել ավելի
Back to top button