ԿարևորՔաղաքական

ՄԽ նախկին համանախագահ. Անհնար է Լեռնային Ղարաբաղը վերադարձնել Ադրբեջանին

arminegevorgyan

Անհնար է Լեռնային Ղարաբաղը վերադարձնել Ադրբեջանին, Երեւանում ընթացող ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի «Rose-Roth» 89-րդ սեմինարի ժամանակ այսօր հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նախկին համանախագահ Ժակ Ֆորը:Վերջինս նշել է,որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կնախընտրեին հարցին քայլ առ քայլ մոտեցումը։

ՆԱՏՕ- ի խորհրդարանական վեհաժողովի  «Ռուուզ Ռոթ» սեմինարը Հայաստանում անցկացվում է երրորդ անգամ: Երեւանյան սեմինարի թեման Հարավային Կովկասում անվտանգությունն ու կայունությունն է, տարածաշրջանում տեւական խաղաղությանը նպաստելու քայլերը: Սեմինարի երկրորդ օրվա քննարկվող թեման ԼՂ խնդիրն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելությունն էր։

ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Երեւանը հենվում է Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք սկզբունքների հիման վրա  եւ ջանքեր գործադրում այդ երեքի պահպանման համար, մինչդեռ Բաքուն երեք սկզբունքներից առաջնահերթությունը տալիս է տարածքային ամբողջականությանը, ինչն էլ խոչընդոտում է բանակցությունների արդյունավետությանը:

«Լեռնային Ղարաբաղում բացառապես հայեր են ապրում ու  եւ նրանք չեն ցանկանում իրենց կարգավիճակը փոխել,հետևաբար՝  Լեռնային Ղարաբաղի վերադարձը Ադրբեջանին այլեւս անհնար է»,- հայտարարեց  ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նախկին համանախագահ Ժակ Ֆորը:

Վերջինիս  դիտարակմամբ՝ երկու երկրների միջեւ ամենաբարձր մակարդակով  կա վստահության բացակայություն,որը  ամենամեծ խոչընդոտներից է։ Ժակ ֆորը, խոսելով  ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելություն մասին, չհամաձայնվեց այն դիտարակումների հետ, որ խումբը կոնկրետ ու վճռորոշ քայլեր չի ձեռնարակում հակամարտության հանգուցալուծման համար:

Վերջինս նշեց, որ միջնորոդներն իրենց գործողությունները համաձայնեցնում են հակամարտող երկրների ղեկավարների ժամանակցույցի հետ։ «Եթե նախագահները ժամանակ չունեն,   միջնորդները ոչինչ   չեն կարող»,- ասաց։

Ֆրանսիացի դիվանագետը փաստում է, որ տարածաշրջանում սկսվել  է սպառազինությունների մրցավազք ու Ադրբեջանի պաշտպանությանն ուղղված բյուջեն ավելի մեծ է, քան՝ Հայաստանի ողջ բյուջեն: Այս հարցում, նախկին համանախագահի կարծիքով, պետք է «քաղաքական կամք դրսևորվի փոխզիջումների գնալու պատրաստակամության համար»։

Ժակ Ֆորը շեշտեց, որ շատերը չեն բացառում, որ Եվրոպական խաղերի ավարտից հետո Բաքուն կրկին կդիմի բռնի գործողությունների, սակայն նախկին համանախագահն ընդգծում է, որ Ադրբեջանը շատ բան կկորցնի: «Առաջին հերթին միջազգային հանրությունում կկորցնի այն դերը, որ նա փորձում է հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծել։ Բացի այդ՝ ոչ մի ներդրող չի ցանկանա գումար ներդնել մի երկրում, որը պատերազմի մեջ է»։

Գրեթե բոլոր զեկուցողները շեշտում էին երկու երկրների  քաղաքական կամքի բացակայության  մասին՝ ասելով, որ ժամանակը ոչ մեկի օգտին չի աշխատում: Չեխիայի Պատգամավորների պալատի անդամ Միլան Սարապատկայի կարծիքով՝ ժամանակն աշխատում է Հայաստանի դեմ։ Դրանից էլ ծագեց նրա հարցը փոխարտգործնախարար Աոտ Հովակիմյանին։. պատրա՞ստ է արդյոք Հայաստանը հետ վերադարձնել «ռազմավարական նպատակներով օկուպացված տարածքներըԱդրբեջանին»  ու Լաչինի միջացքը ի՞նչ ճակատագիր է ուենալլու:

Փոխարտգործնախարար Աշոտ Հովակիմայանը շեշտեց, որ կան այլ սկզբունքներ, կան  հանգամանքներ, որոնք թույլ չեն տալիս ղարաբաղյան հակամարտությունը կարգավորել միան տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա։ Հայաստանը միշտ էլ քաղաքական կամք դրսևորել է բանակցային գործընթացը հանգուցալուծելու համար՝ օրինակ բերելով վերջերս Կազանում տեղի ունեցած հանդիպումը, երբ հերթական անգամ Ադրբեջանն  աչքի ընկավ իր ապակառուցողական դիրքրոշմամբ։

«Մենք խոսում ենք հակամարտության խաղաղ կարգավորման մասին։ Տարածք վերադարձնելը փոխզիջում չէ, դա հարցի միակողմանի լուծում է։ Եթե այդպես շարունակենք՝ մենք չենք կարող հասնել խնդրի լուծմանը: Ղարաբաղյան  հակամարտության լուծումը պետք է հիմնված լինի բազմակողմանի զիջումների վրա,- ասաց Հայաստանի փոխարտգործնախարարը։

Անդրադառանլով արդեն ՆԱՏՕ-ի դիրքրոշմանը`  ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի Եվրատլանտյան ինտեգրման եւ գործընկերության գծով ավագ փորձագետ Շտեֆան  Էլգերսմանը նշեց, որ ՆԱՏՕ-ն որեւէ կոնկրետ դեր չի ստանձնել ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ, սակայն ընդունելով կողմերի համար անվտանգության առաջնահերթությունը` ՆԱՏՕ-ի դիրքորոշումը շարունակում է մնալ անփոփոխ. Հյուսիսատլանտյան դաշինքը շարունակում է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբին:Փորձագետ Շտեֆան  Էլգերսմանի խոսքով՝ «ԵԱՀԿ Մինսկի խումբն ունի օգտակար դերակատարություն ԼՂ հակամարտության կարգավորման համար»։

Տարածարջանային հետազոտությունների կենտրոնի ավագ վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը նկատեց, որ Հայաստանը, լինելով ՀԱՊԿ անդամ, իր հարաբերությունները խորացնում է Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի հետ։ Անդրադառնալով Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միություն անդամակցության մասին՝ Դավիթ Շահնազարյանն ասաց, որ դա չի եղել ո՛չ Հայաստանի, ո՛չ հայ ժողովրդի որոշումը, այն կատարվել է Ռուսաստանի ճնշման տակ: Նա հավելեց, որ այդ ճնշման մի մասը ռուս գործիչները հրապարակայնորեն տարածել են մամուլով:Սակայն Դավիթ Շահնազարյանը չի բացառում, որ Սերժ Սարգսյանն այդ ժամանակ այլընտրանք չուներ, եւ որ Հայաստանի չանդամակցումը կբերեր նորանոր սպառնալիքների:

Նա նաեւ նկատեց, որ չնայած մի քանի ամիս է Հայաստանը անդամակցել է ԵՏՄ-ին, բայց նրա անվտանգությունը չի ավելացել, իսկ տնտեսական վիճակը գնալով վատթարանում է:

Ցուցադրել ավելի
Back to top button