Միջազգային

Հունաստանում սկսել է ֆինանսական խուճապ

Հունաստանում ֆինանսական խուճապ է սկսվել .վերջին երեք օրվա ընթացքում կանխիկացվել են մոտ երկու միլիարդ եվրո: Հունաստան հանգստանալու մեկնողներին խորհուրդ է տրվում իրենց հետ վերցնել կանխիկ գումար, քանի որ առաջիկա օրերին բանկերը հնարավոր է դադարեցնեն աշխատանքը։

Բրիտանական The Times-ը գրում է, որ Հունաստանի արտաքին պարտքը քննարկելու համար հունիսի 22-ին հրավիրվելու է Եվրամիության արտահերթ գագաթաժողով: Bloomberg-ը տեղեկացնում է, որ Լյուքսեմբուրգում Եվրամիության ֆինանսների նախարարների չորս ժամ տևած հանդիպումը որևէ արդյունք չի տվել:Երկիրը դեֆոլտի շեմին է:

Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդը նշել է, որ Աթենքի պարտքի վճարման վերջնաժամկետը՝ հունիսի 30-ը, երկարաձգվել չի կարող:Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ եթե իր երկիրը դուրս գա Եվրամիությունից, դա կլինի եվրոյի գոտու ավարտի սկիզբը։

«Հունական փակուղու» ռուսական հնարավորությունը

Փորձագետները նշում են, որ «հունական փակուղին» Ռուսաստանին միջամտելու գայթակղիչ հնարավորություն է ընձեռում: Ռուսաստանն ու Հունաստանն այսօր հուշագիր են ստորագրել «Թուրքական հոսք» նախագիծը շարունակելու վերաբերյալ: Ռուսաստանի և Հունաստանի էներգետիկայի նախարարներ Ալեքսանդր Նովակն ու Պանայոտիս Լաֆազանիսը փաստաթուղթը ստորագրել են Սանկտ-Պետերբուրգում:

«Գազամուղը տարածաշրջանում կկատարի կայունացնող դեր:Նախագծի իրացումը որևէ մեկի դեմ ուղղված չէ, ընդհակառակը, միավորում է բոլոր տարածաշրջանները, որոնցով անցնելու է»,- ասել է Լաֆազանիսը:

«Թուրքական հոսքը» ենթադրւմ է տարեկան 63 միլիարդ խորանարդ մետր թողունակությամբ գազամուղի կառուցում Ռուսաստանից Սև ծովով դեպի Թուրքիա:1100կիլոմետր երկարությամբ գազամուղը բաղկացած կլինի չորս ճյուղից և թուրք-հունական սահման կհասցնի 47 միլիարդ խորանարդ մետր գազ: Ենթադրվում է, որ Թուրքիայի և Հունաստանի սահմանին կստեղծվի գազային հանգույց, իսկ Եվրամիության երկները ինքնուրույն կկարգավորելն գազատրանսպորտային հզորությունները իրենց տարածքնբերում:

 

Ցուցադրել ավելի
Back to top button