Հասարակություն

Հակակարկտային կայանների տեղադրում Արմավիրի մարզում

satikisahakyan
Մայիս  ամսին կարկտահարությունից որոշակիորեն տուժեցին Արմավիրի մարզի մի քանի համայնքների գյուղացիական տնտեսությունների ծիրանի, սալորի և խաղողի այգիները: Կարկտահարության վնասի չափը ճշտվել է, վնասը կազմել է 20-90 տոկոս : Մայիսի 15-ի կարկտահարությունից տուժեց Արմավիրի մարզի 7 համայնքի՝ Արգինայի, Քարակերտի, Շենիկի, Արտամետի, Բաղրամյանի, Կողբավանի և Հուշակերտի 539.5 հա  պտղատու այգի և 122 հա՝ խաղողի:  Տուժած համայնքներից Արգինան ամբողջովին  զրկվեց ծիրանից: Մայիսի 28-ին  կարկուտից կրկնակի տուժեց Քարակերտ համայնքը: Ինչպիսի օգնություն է  նախատըեսվել կարկտահարությունից տուժած համայնքների գյուղացիական տնտեսություններին, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նշեց, որ վնասի չափն այնքան էլ մեծ չէ, և վնասի փոխհատուցման խնդիրներ չկան:

Բնության տարերքից պաշտպանվելու նպատակով պետք է ավելացվի  հակակարկտային կայանների թիվը, որն արդեն կառավարության քննարկման փուլում է:

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշեց, որ կառավարությունն արդեն պետական բյուջեի պահուստային ֆոնդից 16 միլիոն է հատկացվել 4 հակակարկտային կայանի տեղադրման նպատակով,  չորս կայան էլ տեղադրվել գործարար Ռուբեն Գրիգորյանի բարերարությամբ: Մարզպետը տեղեկացրեց, որ մարզի սահմանամերձ Բագարան, Երվանդաշատ և Արգինա համայնքներում արդեն տեղադրվել է ութ հակակարկտային կայան: Արգինայի և Քարակերտի տուժած գյուղացիական տնտեսություններին  պետության սուբսիդավորմամբ կտրամադրվեն  ցածր տոկոսադրույքով վարկեր:

Ցուցադրել ավելի
Back to top button