Մշակույթ

Լեւոն Ջավախյան 65. Եկավ քաղաք՝ մարդ դառնալու, դարձավ քաղաքացի

alisagevorgyan

«Շնողն իմ  երազանքի գագաթն է: Էնտեղից ավելի շատ բան է երևում, քան աշխարհի որևէ այլ գագաթից: Քանզի ես այնտեղ եմ ծնվել 1950 թվականի հունիսի 19-ին». արձակագիր Լևոն  Ջավախյանն այսօր դարձավ 65 տարեկան: Մեր ժամանակի ամենաինքնատիպ գրողներից  մեկը, ում գրականությունը, ըստ Մերուժան Տեր-Գուլանյանի, աղերսներ ունի հանճարեղ Շուկշինի ու Դովլաթովի գրականության հետ: «Գարունի»  նախկին խմբագիր, նույն ինքը՝ Մերուժան Տեր Գուլանյանն այսօր նաև պատմել է, թե ինչպես տարիներ առաջ հրաժարվեց տպագրել Ջավախյանի  առաջին պատմվածքը:

«Ծնողներս ինձ ուղարկեցին քաղաք, որ մարդ դառնամ, բայց եկա ու դարձա քաղաքացի»,- Մերուժան Տեր- Գուլանյանի սիրելի տողերից մեկն է Լևոն Ջավախյանի պատմվածքներից:

«Դժվարը Լևոնի պատմվածքները կարդալ սկսելն է, հենց սկսեցիր, մինչև վերջ կգնաս: Հայ ժամանակակից  գրականության մեջ Լևոնի տեսակը չկա,  չի կրկնվում»,- ասում է արձակագիր Մուրուժան Տեր- Գուլանյանը։

«Մերուժան Տեր- Գուլանյանն առաջին գրողն էր, որ կյանքում  ֆիզիկապես տեսել եմ  ու նաև առաջինն էր, որ մերժեց «Գարունում» տպագրել «Շնող» ակնարկս: Առաջ ինձ էսպես չէր հավանում, հետո միայն կամաց-կամաց ընկերացանք»,- պատմում է Լևոն Ջավախյանը:

Բեկմանն ասում էր՝ արվեստն ազատ է և անամոթ: Այս սկզբունքը հարազատ է նաև Լևոն Ջավախյանին: Նրան երբեմն մեղադրում են գռեհկաբանության մեջ, իսկ Ջավախյանը հռետորական հարց է ուղղում՝ եթե գալիս է՝ չգրե՞մ։

65-ամյա գրողն իր սիրելի ժամանակակից գրչակիցների մասին

«Մեր ժամանակի մեծ դասականը կողքիս նստած է՝ Մերուժան Տեր-  Գուլանյան, չմեռած գրող եմ համարում Հրանտ Մաթևոսյանին, չփախած գրող՝ Վանո Սիրադեղյանին: Հայ գրականության ապագա  հույսն ու ապավենն էլ հրեն՝ Արամ Պաչյան»,- ասում է Ջավախյանը, ով այսօր նաև գաղտնազերծեց, թե ինչու վերջերս հրաժարվեց Գրողների միության անդամությունից: Պատճառը, ըստ նրա, առևտուրն էր

Ցուցադրել ավելի
Back to top button