Հասարակություն

Ընտրություններ ՀՀ բուհերում

sonahakobyanlianaeghiazaryan
Այսօր տեղի է ունեցել ԵՊՀ խորհրդի նիստ, որի ընթացքում առաջիկա 5 տարիների համար բուհի ռեկտոր է վերընտրվել գործող ռեկտոր Արամ Սիմոնյանը, ով արդեն 9 տարի է նույն պաշտոնում է: Ընտրություններից անմիջապես հետո վերընտրված ռեկտորը լրագրողներին է ներկայացրել բուհի առաջիկա 5 տարիների ռազմավարությունը, բուհի առջև դրված մարտահրավերների լուծումները: Արամ Սիմոնյանը հավաստիացրել է, որ նոր ծրագրերի շնորհիվ չնայած բոլոր մրցակից բուհերին ԵՊՀ-ն շարունակելու է մնալ առաջատար բուհը Հայաստանում: Ընտրությունների է պատրաստվում նաև Պոլիտեխնիկը, որտեղ ի տարբերություն Մայր բուհի, ռեկտորի պաշտոնի համար հավասարապես պայքարում են 2 թեկնածու: Թե ով կհաղթի այդ պայքարում, պարզ կդառնա վաղը:

Ցուցադրել ավելի
Back to top button