Հասարակություն

Գյուղնախարարը հետեւում է բերքահավաքին

satikisahakyan
Արմավիրի մարզում այս տարի առատ բերք է սպասվում: Կեռասի և ծիրանի այգիներում սկսվել է բերքահավաքը:  Գյուղնախարար Սերգո Կարապետյանը բերքահավաքի գործընթացին ծանոթանալու նպատակով այցելել էր Արմավիրի մարզի Եղեգնուտ, Վարդանաշեն և Այգեշատ համայնքների գյուղացիական տնտեսություններ:

 

Այս տարի նպաստավոր է գյուղատնտեսության բնագավառում, ոռոգման ջրի պակաս չկա, քանի որ հորդառատ անձրևներից ջրի զգալի պաշար է կուտակվել, բերքն էլ` առատ է: Այգեշատում կեռասի և ծիրանի այգետերերը գոհ էին բերքի որակից:  Սողոմոն Սողոմոնյանի կեռասի այգին 3000 քմ է, որտեղ խոշոր լավ բերք է ստացվել: Այգու բերքն իրացվում է տեղական շուկայում, մի մասն էլ արտահանվում է:

Արտահանողները տեղի գործարարներն են, որոնք բերքի իրացման նպատակով  նախապես պայմանավորվում են այգետերերի հետ:  Եթե այժմ  իրացման հետ կապված խնդիրներ չունեն, ապա  բերքահավաքի կազմակերպման համար  բանվորական ուժի պահանջարկն է մեծացել: Ծիրանի որակական հատկանիշը  բարձր է:

Այգեշատ գյուղի բնակիչ Վարազդատ Գևորգյանը 4 հա հողատարածքի վրա  պտղի այգիներ ունի, մշակում է նաև բանջարեղեն: իր ծիրանը վաճառվում է  Մոսկվայի շուկաներում: «Այս տարի ծիրանը խոշոր է, ունի լավ ապրանքային տեսք, քանի որ անձրևները մայիս ամսին ավելի քիչ էին: Բացի այդ բուժումները ժամնանակին եմ կազմակերպել, իսկ բերքահավաքից 20 օր առաջ այդ ամեն ինչը դադարեցրել եմ»,- ասաց Վարազդատ Գևորգյանը:

Գյուղնախարար Սերգո Կարապետյանը գյուղացիական տնտեսություններին հավաստիացրեց, որ բերքի իրացման խնդիրներ չի լինի,  արտահանումից բացի վերամշակող ձեռնարկությունները կընդունեն մնացած բերքը: Նախարարը նշեց, որ արդեն արտահանվել է 600 տոննա ծիրան, 800 տոննա՝ կեռաս:

Սկսվել է նաև բանջարեղենի արտահանումը: Արմավիրի մարզի ջերմոցային տնտեսություններում նույնպես լավ բերք կա: Վարդանաշենից Արման Գևորգյանը  սեփական տնամերձ հողամասի ողջ տարածքում հիմնել է բանջարեղենի ջերմոց:  Լոլիկի և պղպեղի բերքից գոհ է, միայն վարունգի բերքատվությունից է դժգոհ: Ջերմոցները պոլիէթիլենային թաղանթների տակ է, ոռոգման համար ունի սեփական խորքային հորը:

Մի քանի օրից կսկսվի նաև ձմերուկի և սեխի բերքահավաքը: Եղեգնուտ գյուղից Ստյոպա

Բանջարեղենը իրացնում է տեղի մեծածախ շուկայում, ինչպես նաև՝ Արցախում: Գյուղնախարար Սերգո Կարապետյանը նշեց, որ նախորդ տարվա համեմատությամբ այս տարի արտահանմանան ծավալներն ավելացել են:

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը տեղեկացրեց, որ մարզի գյուղմթերքը կարտահանվի նաև Չեխիա և  ՌԴ Յարոսլավլի մարզ: Առաջիկայում սպասվում է չեխ խոշոր գործարարի և Յարոսլավլի նահամգապետի այցն Արմավիրի մարզ:

Ցուցադրել ավելի
Back to top button