Հասարակություն

Բացվեց «Վիքիմեդիա Հայաստան»- ի գրասենյակը

aidaavetisyan

Արշակունյաց 2 հասցեում՝ Մամուլի շենքում այսօր բացվել է «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության  գրասենյակը, որի բացման արարողությանը ներկա է եղել նախագահ Սերժ Սարգսյանը: Հանրապետության նախագահը շրջայց է կատարել գրասենյակում, ծանոթացել < Վիքիմեդիա Հայաստանի>-ի գործունեությանն ու առաջիկա ծրագրերին:  Սերժ Սարգսյանը այցելել է նաև < Միր> միջպետական  հեռուստառադիոընկերության  ազգային մասնաճյուղ, որին էլ այս տարի ՀՀ կառավարության որոշմամբ հատկացվել է 60 միլիոն դրամ՝ Երևանում տեղակայված երկրային արբանյակային կայանի վերազինման համար։

«Ինտելեկտուալ ռենեսանս» հիմնադրամի աջակցությամբ  վերանորոգվել և տեխնիկապես վերազինվել է «Վիքիմեդիա»- ի Հայաստանի գլխավոր գրասենյակը, որն այսօր իր դռները  բացեց  հյուրերի առջև: Բացման արարողությունը մասնակցեց ՀՀ  նախագահ Սերժ Սարգսյանը։ Նա շրջեց  գրասենյակում, ծանոթացավ «Վիքիմեդիա- Հայաստան»-ի գործունեությանն ու առաջիկա ծրագրերին:

«Ինտելեկտուալ ռենեսանս» հիմնադրամի տնօրեն  Հակոբ Հակոբյանը հյուրերին ներկայացրեց գիտակրթական կենտրոնի նպատակները՝ այն է Հայաստանում և տարածաշրջանում   խթանել վիքի նախագծերի տարածմանն ու զարգացմանը:

«Վիքիմեդիան» Հայաստանում զարգացնելու համար ստեղծվել են  վիքի ակումբներ, վիքի ճամբարներ և  գլխավոր գրասենյակը Հայաստանում: Ներդրված ծրագրերի արդյունքում «Վիքիպեդիայում» ավելացել են հայերենով եւ Հայաստանի մասին 100 հազարավոր հոդվածներ։

«Ինտելեկտուալ ռենեսանս» հիմնադրամի  տնօրեն Հակոբ Հակոբյանի խոսքով՝ հիմնադրամը  հովանավորել է նաև մի շարք վիքի ծրագրերի կայացմանը, որոնցից մեծ հնչեղություն է ստացել հատկապես «Մեկ հայ՝ մեկ հոդված» նախագիծը։ Դրան են անդրադարձել նաեւ  աշխարհի առաջատար լրատվամիջոցներ:  Հայերեն «Վիքիպեդիայում» արդեն կա 170 հազար հայերեն  հոդված։

«Համաշխարհային Վիքիմեդիա» հիմնադրամի խորհրդի նախագահ Յան Բարտ դե Վրիդը զարմացած է «Վիքիմեդիա  Հայաստան» գիտակրթական կենտրոնի ծավալած  ծրագրերով և նախագծերով: Վերջինս կարծում է, որ  թեև համակարգողները նշում են, որ  շատ բան ունեն  սովորելու այլ երկրների վիքիմեդիաներից , սակայն ինքն այդ կարծիքին չէ։ «Հայկական Վիքիպեդիան»  ասում է, որ մենք ուզում ենք սովորել ուրիշ վիքիմեդիաներից, բայց ես կարծում  եմ, որ ուրիշներն ունեն շատ  բան սովորելու հայկական վիքիպեդիայից»։

«Հայկական վիքիպեդիայի» հանրագիտարանը համալրելու համար արդեն  գրանցվել են  մոտ 40 հազար խմբագրեր:  Թեմաների վերահսկողները, «Վիքիմեդիա- Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Մկրտչյանի խոսքով,  իրենք խմբագրերն  են, սակայն  նա  բերեց  աշխարհի փորձը, որտեղ նյութերը խմբագրողները հիմնականում լրագրողներն են:  Հայկական «Վիքիպեդիայում» և ընդհանրապես աշխարհի վիքիմեդիաներում  լավ ներկայացված է հայոց ցեղասպանությունը: Այն հոդվածները, որոնք կարևորում ենք, դրանք  տրվում են «Վիքիմեդիա» կազմակերպություններին, իրենք էլ թարգմանում և տեղադրում են, ասում է:

 

Ցուցադրել ավելի
Back to top button