Սպորտ

Այսօր Բաքվում ռինգ դուրս կգան մեր երկու բռնցքամարտիկները

Եվրոպական Առաջին Ամառային խաղերում այսօր ռինգ դուրս կգան մեր 2 բռնցքամարտիկները: Առավոտյան մրցահերթում 49 կգ քաշային Արտյոմ Ալեքսանյանը կմենամարտի Իսրայելը ներկայացնող Դավիդ Ալավերդյանի հետ: Երեկոյան մրցահերթում էլ 56 կգ քաշային Արամ Ավագյանի մրցակիցը կլինի բուլղարացի Ստեֆան Իվանովը: «Պայքարը շարունակվում է», հաղորդում է Եվրոպական խաղերում Հայաստանի պատվիրակության մամուլի պատասխանատու Կարեն Գիլոյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button