Հասարակություն

Gallup. Հարցվածների 96 տոկոսը դեմ է հոսանքի թանկացմանը

lianaeghiazaryanannanazaryan

«Գելափ ինթերնեշնլ» ընկերության հայաստանյան ներկայացուցչությունն այսօր հրապարակել է Էլեկտրաէներգիայի սակագնի և հոսանքի հնարավոր թանկացման վերաբերյալ հետազոտության արդյունքները:

Մոտ 3.5 տոկոս սխալվելու հավանականությամբ հարցումն անցկացվել է մայիսի 21- 31-ը 800 քաղաքացիների շրջանում՝ հեռախոսային մեթոդով՝ Երեւանում:

«Գելափ ինթերնեշնլ» ընկերության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանի փոխանցմամբ` հարցումները մի շարք ուշագրավ արդյունքներ են տվել: Օրինակ` հարցվածների 35 տոկոսը գիտի` ինչ արժե էլեկտրաէներգիայի մեկ կիլովատը Հայաստանում, 63 տոկոսը` ոչ:

Այսքանով հանդերձ` հարցվածների 88 տոկոսը թանկ է համարում հոսանքը, եւ ընդամենը 0.4 տոկոսը` 3 մարդ, հոսանքի սակագինը գնահատել է շատ մատչելի:

Ընկերությունը հետաքրքրվել է մեր քաղաքացիներից` որքանո՞վ են նրանք գոհ Հայաստանի էլեկտրական ցանցերի ծառայություններից ու սպասարկումից` հաշվիչների ճշտություն, վթարների արագ վերականգնում:

Հարցվածների մի հսկա զանգված` 49 տոկոս, դժգոհ է: Հոսանքի լարման տատանումները, էլեկտրաէներգիայի որակը, հաճախակի անջատումները հարուցել է  հարցվածների 51 տոկոսի դժգոհությունը: Միայն 8 տոկոսն է բարձր գոհունակությամբ արտահայտվել:

Էլեկտրաէներգիայի սակագնի վերջին բարձրացումից տեղյակ է հարցվածների 89 տոկոսը, իսկ 96 տոկոսը շատ վատ է վերաբերում հերթական թանկացմանը:

 

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button