Հասարակություն

Տիգրան Ուրխանյանն առաջարկում է Բիբինին persona non grata ճանաչել

lenabadeyan
Էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանն այսօր Աժ-ում էր՝ իր գերատեսչությանը վերաբերող օրինագիծը ներկայացնելու համար: Օգտվելով այդ առիթից պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը կոչեր հնչեցրեց Աժ ամբիոնից՝ առաջին հերթին հորդորելով` «ջանքեր գործադրեք ձեր կողմից կարգավորվող ոլորտը կարգի բերելու ուղղությամբ»: Խոսքը` ՀԷՑ-երի ղեկավարության որդեգրած քաղաքականության եւ կեցվածքի, ինչպես նաեւ երեկ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման:

«Առաջարկում եմ անցանկալի անձ՝persona non grata  ճանաչել ՀԷՑ տնօրեն Բիբինին պետության եւ ՀՀ քաղաքացիների հանդեպ անհարգալից վերաբերմունքի համար», -ասաց Տիգրան Ուրիխանյանը:

Պատգամավորներն ու Աժ-ի ղեկավարությունը որեւէ կերպ չարձագանքներին կոչին, միայն Աժփոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հորդորեց խոսել միայն օարակարգին վերաբերող հարցերի շուրջ, այլապես խորհրդարանի արտահերթ աշխատանքը չեն ավարտի:

 

Ցուցադրել ավելի
Back to top button