ՀասարակությունՄշակույթ

Տիգրան Համասյանը Թբիլիսիում բարեգործական համերգ է տալիս (լրացված)

լրացված է ժամը 16։32- ին

Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»- Թբիլիսի

Տիգրան Համասյանի «Լոյս ի լուսոյ»  թբիլիսյան համերգից ստացված հասույթը  կփոխանցվի ջրհեղեղից տուժածների օգնության հիմնադրամին: Բարեգործական համերգը տեղի կունենա այսօր`(ժամը 20:00-ին) Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլու անվան պետական կոնսերվատորիայում:  Իսկ մինչ այդ երիտասարդ դաշնակահարը Երևանի պետական կամերային երգչախմբի հետ հանդես է եկել Թբիլիսիի Սուրբ  Էջմիածին եկեղեցում։
Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում Տիգրան Համասյանը Երևանի պետական կամերային երգչախմբի հետ հանդես է գալու  աշխարհի տարբեր երկրների 100 եկեղեցիներում ու տաճարներում: Դրանցից մեկը Վրաստանն է՝ Թբիլիսիի Սուրբ Էջմիածին հինավուրց եկեղեցին:

Ինչպես «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց Հայամասյանը,  համերգաշրջանի խորագիրը` «Լոյս ի Լուսոյ» հոգևոր  իմաստ ունի։ «Լոյս ի լուսոյ.  Այսինքն՝ Քրիստոսի լույսը, որը գալիս է Հայր Աստծուց:  Ուզում էի ծրագիրը լուսավոր անուն ունենար,  որովհետև մենք կատարում ենք հոգևոր երաժշտություն, որը ապրող երաժշտություն է, շարունակվում է և զարգանում: Բացի այդ՝ եվրոպացիների համար եվս լույս բառը հասկանալի է. նույն  բառարմատն ունի»:

Համասյանը նոր  իմպրովիզացիոն մտածելակերպ ու շունչ է հաղորդում հայկական  հոգևոր երաշտությանը` ներկայացնելով  Մեսրոպ Մաշտոցի, Գրիգոր Նարեկացու, Ներսես Շնորհալու, Մխիթար Այրիվանեցու, Մակար Եկմալյանի  ստեղծագործությունները։ «Այստեղ մեր հոգևոր ավանդությունը միացել է իմպրովիզացիայի ,- ասում է նա»:

«Լոյս ի Լուսոյ»-ի շրջագայությունը, որ սկսվել է երևանյան պրեմիերայով և շարունակվելու է աշխարհի տարբեր երկրներում,  ավարտվելու է Թուրքիայում, սակայն ոչ հայկական եկեղեցում։ «Բյուզանդական եկեղեցում է լինելու։ Կարծում ենք դա ավելի մեծ արձագանք կունենա, քանի որ մենք գտնվելու են Բյուզանդիայի մայրաքաղաքում։ Իմ համար կարևոր է, որ նվագենք հենց բյուզանդական եկեղեցում»:

Ցուցադրել ավելի
Back to top button