Մշակույթ

Մահացել է նկարիչ Գաստելլո Գասպարյանը

Այսօր ն կյանքի 74-րդ տարում վախճանվել է ՀՀ վաստակավոր նկարիչ Գաստելլո  Գասպարյանը, հայտնում են մշակույթի նախարարությունից։

Գաստելլո Գասպարյանը ծնվել է 1941 թ. դեկտեմբերի 18- ին Երեւանում, 1966- ին ավարտել Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտը։

Նա նաեւ հեռուստատեսության եւ թատրոնի նկարիչ է, ձեւավորել է ավելի քան 40 հեռուստաներկայացումներ, նաեւ բեմադրություններ Սունդուկյանի անվան ակադեմիական եւ Գավառի դրամատիկական թատրոններում։

1982 թ. Ռիգայում Չարենցի «Երկիր Նաիրի» հեռուստաներկայացման ձեւավորման համար արժանացել է համամիութենական փառատոնի առաջին մրցանակի։

Ունեցել է անհատական ցուցահանդեսներ Երեւանում եւ Փարիզում։

Ցուցադրել ավելի
Back to top button