Միջազգային

Հնդկաստանը համաձայն է ազատ առեւտրի գոտի ստեղծել ԵՏՄ- ի հետ

Հնդկաստանը հաստատել է Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրի ստորագրման պատրաստակամությունը: «Մենք, անշուշտ կստորագրենք փաստաթուղթը»,- Սանկտ Պետերբուրգում ընտացող միջազգային տնտեսական համաժողովի ժամանակ  հայտարարել է Ռուսաստանում Հնդկաստանի դեսպանատան առաջին քարտուղար Ամիտ Թելանգը:

Լուրը հայտնող ՏԱՍՍ գործակալությունը հիշեցնում է, որ Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ այժմ բանակցություններ են ընթանում Վիետնամի, Իրանի, Եգիպտոսի և Իսրայելի հետ։

Ցուցադրել ավելի
Back to top button