Հասարակություն

Կվերականգնվի Գյումրու պատմական կենտորնը

sonahakobyan
Գյումրին շուտով նոր շունչ կստանա: Կվերականգնվի Գյումրու պատմական կենտորնն ու խեցեգործության ավանդույթները: Նախաձեռնությունը «Գյումրիի ընկերներ» անունը կրող նոր հիմնադրամինն է: Հիմնադրամի ծրագրերի շնորհիվ կավելանան նաև նոր աշխատատեղեր և կզարգանա զբոսաշրջությունը: Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոս, «Հոգ ընտանիքին» հիմնադրամի նախագահ ԱնտոնիոՄոնտալտոն և Ֆրանսիական Ֆինեկո ինժենիերական կազմակերպության հիմնադիր և գիտական գծով խորհրդական, «Գյումրու ընկերներ» հիմնադրամի խորհրդի անդամ և համահիմնադիր ՄանուկՄանուել Փամոկջյանը, ովքեր և հանդիսանում են հիմնադրամի հիմնադիրները   լրագրողներին են այսօր ներկայացրել  Շիրակի մարզում կազմակերպվելիք մի շարք միջոցառումները` Հայաստանի մշակութային մայրաքաղաքում բացառիկ ցուցադրություններն ու համերգային ծրագրերը:

 

Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոս Անտոնիո Մոնտալտոյի և Ֆրանսիական ֆինեկոյի հիմնադիր Մանուել Փամոկջյանի համատեղ ջանքերով դեռևս 2014 թվականին հիմնադրվեց «Գյումրու ընկերներ» հիմնադրամը, որի նպատակն է Գյումրիում վերականգնել պատմամշակութային միջավայրը: «Գյումրու ընկերներ» հիմնադրամի համահիմնադիրները վստահ են, որ Գյումրի քաղաքի պատմական կենտրոնի վերականգնմամբ մշակութային այս քաղաքում կզարգանա նաև զբոսաշրջությունը:  Ծրագրի շնորհիվ կստեղծվեն նաև նոր աշխատատեղերը, ինչը ևս շատ կարևոր է Գյուրու համար: Ի դեպ, հիմնադրամն արդեն իսկ սկսել է ծրագրային աշխատանքները և որպես առաջնային ընտրել է պատմամշակութային շենքի վերականգնումը: Ներկայացնելով հիմնադրամի ծրագրերը՝ Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոս Անտոնիո Մոնտալտոն նշեց, որ Գյումրու Ասլամազյան քույրերի տուն-թանգարանում վաղը կբացվի Քութահյայի առաջին ձեռակերտ կերամիկաների ցուցադրությունը:

«Թե ինչու ենք ընտրել հենց այդ աշխատանքները: Մենք կարծում ենք, որ այն շատ էքսկլուզիվ մոդել է: Վերցրել ենք այն նմուշները, որոնք ժամանակին հայերը պատրաստել են Թուրքիայում: Ծրագրի հաջորդ օրը նախատեսել ենք Գյումրու պատմական կենտրոնի նախագծման, վերականգնման և արխիվացման կենտրոնի բացման հիմնաքարի տեղադրումը: Այն տեղի կունենա հունիսի 20-ին Շիրազի 30 հասցեում: Դա պատմամշակութային շենք է, որը վերականգնումից հետո 3 ուղղություններով է գործելու՝ արխիվացման, նախագծման և վերանորոգման»:

Ինչ վերաբերում է Գյումրու արհեստագործական արվեստանոցին,  այն ոչ միայն ուսումնական կենտրոն կարող է ծառայել, այլև կպահպանի 16-րդ դարից թվագրվող հայ խեցեգործների ավանդույթները: Ծրագրի շնորհիվ կստեղծվեն նաև նոր աշխատատեղեր, իր հերթին նշեց հիմնադրամի համահիմնադիր Մանուել Փամոկջյանը:

«Իհարկե պատահական չէ, որ Անտոնիո Մոնտալտոն իր նախագծերի համար ընտրել է հենց Գյուրին և պատահական չէ, որ ես միացել եմ նրան: Բոլորս գիտենք, թե ինչ վիճակում է հայտնվել Գյումրին հատկապես երկրաշարժից հետո: Գիտենք նաև գործազրկության մակարդակի և երիտասարդների հուսահատության մասին: Մենք մեր ծրագրերով կփորձենք նորից հույս հաղորդել բնակչությանը և վերադարձնել Գյումրու վաղուց արդեն մոռացված ավանդույթները»:

Հիմնադրամի համահիմնադիրները վստահ են, որ ծրագրերի իրականացումը նաև ռազմավարական կարևոր նշանակություն կունենա: Կպահպանվի Գյումրու պատմական ճարտարապետությունը, որը թվագրվում է դեռևս Նիկոլայ 1-ինի ժամանակաշրջանին: Այդպիսով կխուսափենք նաև այն սխալներից, որոնք կատարվել են Երևանում: Հիմնադրամի համահիմնադիրները նկատի ունեն բազմաթիվ պատմական նշանակություն ունեցող այն շենքերը, որոնք պարզապես ոչնչացվել են այլ շենքեր կառուցելու նպատակով և որոնց մեծ մասն այսօր դատարկ է: Նշենք, որ ծրագրերն իրականացվում են բացառապես հիմնադրամի ջանքերով:

Ցուցադրել ավելի
Back to top button