Ինչպես է բեղավոր ադրբեջանցին դառնում եվրոպացի. ամերիկյան հանդեսի հումորային անդրադարձը


Ադրբեջանի իշխանությունները, Բաքվում ընթացող եվրոպական խաղերի համատեքստում, իրենց երկիրը անթերի ներկայացնելու մոլուցքով դարձել են ծաղրի առարկա արևմտյան մի շարք լրատվամիջոցների համար:
Ամերիկյան The Daily Beast-ն այսօր ծավալուն հոդված է հրապարակել, որում բացահայտել է ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական զավեշտալի կեղծիքը։ «Իշխանամետ հեռուստաալիքները զուգում-զարդարում են ադրբեջանցիներին՝ նրանց ներկայացնելով որպես արտասահմանցի զբոսաշրջիներ, նրանք էլ տեսախցիկի առաջ գովերգում են նավթով հարուստ չնաշխարհիկ կովկասյան պետությունը, ինչպես օրինակ Lider TV-ն, որը պատկանում է Ալիևի զարմիկներից մեկին»:
Ադրբեջանական առոգանությամբ անգլերեն խոսող երիտասարդը, որը ներկայանում է որպես Ջեյմս Բոներ՝ Լոնդոնից ժամանած զբոսաշրջիկ, Բաքուն նկարագրում է որպես ֆանտաստիկ քաղաք: Ջեյմս Բոների իրական անունը Սեյմուր Սաֆարով է, նա Ջեբրաիլի շրջանից է: The Daily Beast-ի հետ համագործակցող Meydan TV անկախ հեռուստաընկերությունն է պարզել: Իսկ Սոցիալական ցանցերի պրպտող օգտատետերը Facebook-ում գտել են Սաֆարովի անձնական էջը:
Իշխանամետ ANS TV-ով Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկ ներկայացող հերթական տիպիկ ադրբեջանական արտաքինով տղամարդը ևս հիացած է Ադրբեջանով, որը նրա պնդմամբ, անգամ համեմատության եզրեր չունի Հավայան կղզիների հետ:
Meydan TV-ի գորադիր տնօրեն Էմին Միլլին The Daily Beast-ին ասել է, որ հասարակ ադրբեջանցիներն արդեն ծաղրում են սեփական իշխանություններին, որը պատրաստ է կեղծել անգամ զբոսաշրջիկներին:
Ամերիկյան լրատվամիջոցը նաև հրապարակել է Meydan TV-ի ծաղրանկարը, որում թխամորթ, բեղավոր ադրբեջանցիները, անցնելով հատուկ սարքի միջոցով, վերածվում են եվրոպական հարուստ երկրների քաղաքացիների։