Տնտեսական

Ինչո՞ւ է մասնավորեցվում «Հայփոստը» եւ ո՞վ կլինի դրա սեփականատերը

lenabadeyan

Կառավարությունն ու խորհրդարանը պատրաստվում են մասնավորեցնել «Հայփոստը»։

Խնդիրն այն է, որ «Հայփոստի» հավատարմագրային կառավարման ժամկետն այս տարի աշնանը լրանում է։ 2006թ.-ի նոյեմբերից, հիշեցնենք, «Հայփոստի» հավատարմագրային կառավարումը 5 տարի ժամկետով եւ այդ ժամկետը եւս 5 տարով երկարացնելու իրավունքով ստանձնել էր հոլանդական «Հայփոստ Թրասթ մենեջմենթ» ընկերությունը։

Պատգամավորներն այսօր տարակուսում են՝ ինչո՞ւ հանկարծ կառավարությունը որոշեց վաճառքի հանել մի ընկերություն, որի աշխատանքից եւ կառավարումից գոհ են. համակարգը հաղթահարել է նախկինում ունեցած իր խնդիրները եւ մարել է կուտակած պարտքերը, իսկ այժմ բնակչությանը մատուցում է մատչելի սպասարկում:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ԱԺ  այս արտահերթ աշխատանքներում նկատել է մի օրինաչափություն: «Տպավորությունն այնպիսինն է, որ մեզ փող է անհրաժեշտ եւ շատ փող, եւ այդ շատ փողը ստանալու համար մենք անընդհատ նման քայլերի ենք դիմում՝ դրա ռիսկերը մինչեւ վերջ չհաշվարկած: Հաշվարկվե՞լ է դրա հետեւանքները, ներկարացրե՞լ է է այդ պոտենցիալ գնորդը, որի անունը շրջանառվում է»:

Պատգամավորի ակնարկը վերաբերում է «Հայփոստի» այժմյան կառավարչին: Ըստ հրապարակումների՝ հենց այդ ընկերության սեփականատեր Էդուարդո Էռնեկյանն է ցանկություն հայտնել գնել «Հայփոստը»։

Կառավարությանն առնընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը իր պատասխաննելով բացահայտել է հետեւյալը. «Այսօր «Հայփոստի» վիճակը բարելավվել է եւ ցանկացած մասնավոր ընկերություն, որը զբաղվում է նմանատիպ ծառայություններով, այսօր շահագրգռված կլինի, որպեսզի մասնավորցվի: Մասնավորեցման արդյունքում մենք կունենանք նորմալ ազգային օպերատոր: Թե հետագայում ի՞նչ եղանակով կմասնավորեցվի՝ մրցույթ, աճուրդ, ուղիղ վաճառք եւ ով կմասնավորցնի այդ ընկերությունը՝ այլ հարց է»,- ասում է Արման Սահակյանը։

Այս հարցի առնչությամբ նույնպես առաջ եկավ հետագայում սակագների թանկացման հարցը: Ճիշտ է՝ առայժմ հավանականության մասին էր հարցնում պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը՝ նկատի ունենալով արդեն եղած փորձը:

Ցուցադրել ավելի
Back to top button