Հասարակություն

Զինծառայողների արտերկրում բուժվելու մասին օրենքն ընդունվեց

lenabadeyan
Այն զինծառայողները, ովքեր մարտական գործողությունների կամ հերթապահության ընթացքում ստացել են վնասվածք, որը Հայաստանում վերակամնգնել եւ բուժել հնարավոր չէ, այսուհետ պետական միջոցների հաշվին կկարողանան բուժումն իրականացնել արտերկրում: Համապատասխան փոփոխություններն ու լրացումները  «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքում խորհրդարանի արտահերթ նիստում այսօր ընդունվեց երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ: Պատգամավորներն այս հարցում միաձայն էին՝ 103 կողմ առանց դեմ եւ ձեռնպահ ձայների:

Իսկ ահա երեկ խորհրդարանում քննարկված մեկ այլ հարցի՝ «Տավուշի մարզի Դիլիջան եւ հարակից տարածների զարգացման եւ ներդրումների խրախուսման մասին» օրենքի նախագծի առնչությամբ պատգամավորները քվեարկության պահին ունեին վերապահումներ: Բարգավաճ Հայաստան եւ Օրինաց Երկիր խմբակցությունները ձեռնպահ են, օրենքի վերջնական ընդունման ժամանակ նրանց հետագա դիրքորոշումը կախված է որոշ փոփոխություններից: Բարգավաճ Հայաստանն ունի մտահոգություններ, որոնք կարելի է բաժանել 4 խմբի, հայտարարել է ԲՀԿ-ից պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Նախագծին դեմ էր Ժառանգություն խմնբակցությունը, պատգամավորներ Նիկոլ Փաշինյանն ու Տիգրան Ուրիխանյանը, բայց փաստաթուղթը դեռեւս առաջին ընթերցմամբ ընդունվեց՝ 72 կողմ, 5 դեմ, 22 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Ցուցադրել ավելի
Back to top button