ԿարևորՔաղաքական

Բորդյուժա.«Անհրաժեշտության դեպքում Հայաստանը օժանդակություն կստանա ՀԱՊԿ-ից»

alisagevorgyan
«Հայաստանը ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ է և իրավունք ունի օգնություն ստանալ դաշնակիցներից իր տարածքում իրավիճակի բացասական զարգացումների դեպքում: Անհրաժեշտության դեպքում Հայաստանը  օժանդակություն կստանա ՀԱՊԿ-ից»,- Երևան-Մոսկվա-Աստանա. Sputnik-Արմենիա միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած տեսակամուրջի ընթացքում այսօր հայտատարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդոյուժան:


Երևան-Մոսկվա-Աստանա. Sputnik-Արմենիա միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած տեսակամուրջի ընթացքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդոյուժան նախ ամփոփեց մայիս-հունիսին  Դուշամբեում կայացած  ՀԱՊԿ կանոնադրական   մարմինների նիստերի և  ՀԱՊԿ արաջ արձագանքման   հավաքական ուժերի մարտունակության անակնկալ ստուգման արդյունքները ՝ ընդգծելով, որ անցկացված միջոցառումները մեկ անգամ ևս փաստեցին, որ ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերը կարող են դիմակայել ցանկացած տեսակի և ծավալի մարտահրավերների:

Անդրադառնալով սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում անցկացվելիք «Անքակտելի եղբայրություն» ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի զորավարժություններին` Բորդյուժան նշեց, որ դրանց նախապատրաստական աշխատանքները իրականացվում են նախանշված ծրագրերին համապատասխան: Կառույցի  գլխավոր քարտուղարը վստահություն հայտնեց, որ  զորավարժությունները կանցկացվեն բարձր մակարդակով: Ի պատասխան հայ լրգրողի հարցին՝ Նիկոլայ Բորդյուժան այսօր հերքեց, որ Ադրբեջանին ՀԱՊԿ անդամ դառնալու հրավեր է ուղղել ՝ միաժամանակ ընդգծելով. «Չեմ հիշում, որ երբևէ Ադրբեջանին անդամակցության հրավեր եմ ուղղել, չնայած կարծում եմ, որ անվտանգության համակարգի աշխատանքներին պետք է մասնակցեն բոլոր պետությունները: ՀԱՊԿ-ը պատրաստ է քննարկել ցանկացած երկրի անդամակցությունը ՀԱՊԿ-ին՝ լինի դա Իրանը, Վրաստանը, թե  Ադրբեջանը:  Եթե Ադրբեջանը ՀԱՊԿ-ին անդամակցելու հայց ներկայացնի, մենք կքննարկենք դա, բայց կքննարկենք ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների հետ, այդ թվում նաեւ՝ Հայաստանի հետ»:

«Ավելի քան 20 տարի Ղարաբաղի խնդիրը չի լուծվում և ադրբեջանական հողերը շարունակում են գտնվել  հայկական ուժերի վերահսկողության տակ: Արդյոք ՀԱՊԿ –ն այս ուղղությամբ  ինչ որ քայլեր ձեռնարկում է». Տեսակամրջի ընթացքում մոսկովյան ստուդիայից հնչած ադրբեջանցի լրագրողի հարցն էր, որի ի պատասխան Նիկոլայ Բորդյուժան նշեց. «Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման նպատակով ստեղծվել են միջազգային մեխանիզմներ, այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը զբաղվում է հակամարտության կարգավորման ուղիների մանրակրկիտ մշակմամբ և երկու կողմերի համար այդ խնդրի լուծման ընդունելի տարբերակների որոնումներով: Խորապես համոզված եմ, որ այլ ինստիտուտներ այսօր դրան չպետք է մասնակցեն` խառնաշփոթ չառաջացնելու համար»:

«Մենք քաջատեղյակ ենք սահմանային իրավիճակին, տեղյակ ենք զինադադարի խախտումների ու զոհերի թվի մասին, բայց կարգավորման գործընթացին միջամտելու որևէ  իրավունք չունենք»,-ասաց ՀԱՊԿ գլխովոր քարտուղարը՝ միաժամանակ հավելով . «Հայաստանը ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ է և իրավունք ունի օգնություն ստանալ դաշնակիցներից իր տարածքում իրավիճակի բացասական զարգացումների դեպքում: Անհրաժեշտության դեպքում Հայաստանը  օժանդակություն կստանա ՀԱՊԿ-ից»,- ասաց Նիկոլայ Բորդյուժան:

Անդրադառնալով ՀԱՊԿ անդամ երկրներում որոշ ոչ կառավարական կազմակերպությունների քայքայիչ գործունեության վերաբերյալ հարցին, կառույցի գլխավոր քարտուղարը նշեց, որ ՀԱՊԿ անդամ երկրները իրենք պետք է պաշտպանեն իրենց պետական շահերը և ներքին կայունությանն ուղղված քայլեր ձեռնարկեն:

Բորդյուժայի խոսքով՝ գունավոր հեղափոխությունների իրագործման համար շահագրգիռ կողմերը շեշտը դնում են հենց ոչ կառավարական կազմակերպությունների գործունեության վրա: Անդրադառնալով Իսլամական պետություն ահաբեկչական կազմավորման գործունեությանը` Նիկոլայ Բորդյուժան նշեց, որ ըստ իրենց տեղեկությունների` ԻՊ-ի կազմում ընդգրկված են ՀԱՊԿ անդամ պետությունների մի քանի հազար քաղաքացիներ:  Իսլամական պետության  որոշակի հաջողությունների գլխավոր պատճառն, ըստ նրա, ահաբեկչության դեմ համախմբված պայքարի և միջազգային համագործակցության բացակայությունն է:

Ցուցադրել ավելի
Back to top button