Մշակույթ

Բյուրականում բացվել է «Տոնացույց» ազգագրական կենտրոնը

aidaavetisyan
Բյուրականում բացվել է «Տոնացույց» ազգագրական կենտրոնը, որտեղ մեր հայրենակիցներն ու արտերկրացի հյուրերը   հնարավորություն ունեն  ծանոթանալ  վերականգնված հայկական տոներին և ծեսերին: Առաջիկայում կենտրոնը նախատեսում  է բազում միջոցառումներ, սակայն գլխավորը սեպտեմբերին անցկացվող  փառատոնն է, որի շրջանակներում Հայաստանը կհյուրընկալի Բուլղարիայից, Մոնտենեգրոյից և Հնդկաստանից ազգային  խմբերի:

 

 

Հայկական ավանդական տոներին ու ծեսերին ծանոթանալու համար այսուհետ Բյուրականի «Տոնացույց» ազգագրական կենտրոնում բոլոր ցանկացողների տրվում են  այդ հնարավորությունները:  Կենցաղային ծեսերից մինչև  լավաշի թխման  ծիսական արարողություններ ու կավե հեքիաթ, որտեղ երեխաներն իրենք են  կավի հանքից բերում կավն ու դրանցի պատրաստում զանազան կենցաղային իրեր: «Տոնացույց» ժողովրդական թատրոնի գեղարվեստական ղեկավար Հասմիկ Բաղրամյանի բնորոշմամբ՝ կենտրոնը հնագույն տոների թանգարան է:

«Սա հրաշալի հնարավորություն է մեր ժողովրդի համար, որ կտրվեն առօրյա կյանքից և մտնեն հնագույն ավանդույթների ու ծեսերի մեջ»:

Կենտրոնի հիմնական մասնակիցներն ու անիմատորները դպրոցականներն են, որոնց համար լավ հնարավորություն է ընձեռվում ծանոթանալու նաև իրենց գյուղի կոլորիտին և խաղերի միջոցով փորձում են ներգրավել,  հաղորդակից դարձնել   հայկական ավանդական տոներին  ու ծեսերին:

Նախադեպը չունեցող կենտրոնը մեր մշակութային գանձերն ի դերև հանելու լավագույն տարբերակն է: Միայն  ազգագրական նյութի միջոցով են բացահայտվում  տարբեր ազգերի մշակութային ընդհանրությունները: Զբոսաշրջիկներն, այցելելով կենտրոն, այստեղ  գտնում են իրենց երկրի մշակույթից տարրեր:

Առաջիկայում կենտրոնը նախատեսում է  բազում միջոցառումներ, սակայն գլխավորը միջազգային փառատոնն է, որը մշակույթի նախարարության աջակցությամբ  անցկացնում է արդեն  4-րդ տարին: Այս տարի սեպտեմբերի  9-ի մինչև 14-ը  «Հայաստանը խաղաղության խաչմերուկում»  խորագրի ներքո մեր երկիրը կհյուրընկալի Բուլղարիայից, Մոնտենեգրոյից և Հնդկաստանից խմբերի, որոնք էլ Հայաստանի տարբեր վայրերում կներկայացնեն իրենց ֆոլկլորը:  Մինչ փառատոնը խաղողօրհնեքին կենտրոնը կազմակերպելու է ևս մեկ մեծ միջոցառում՝ խաղերով ու երգերով ուխտ դեպի Դղերի եկեղեցի:

Ցուցադրել ավելի
Back to top button