ԿարևորՑեղասպանություն 100Քաղաքական

Բելգիայի վարչապետը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը` խորհրդարանում

Բելգիայի խորհրդարանն այսօր սկսել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի քննարկումը։ Երկրի վարչապետն ընդգծել է, որ 1915- 17 թթ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները պետք է «ճանաչվեն ցեղասպանություն»,- հաղորդումը է բելգիական «Սուարը»։

Վարչապետ Չարլզ Միշելը իր կառավարության անունից Օսմանյան կայսրությունում մեկ դար առաջ երիտթուրքերի կողմից իրականացրածը որակել է հայերի ցեղասպանություն։

Խորհրդարան ներկայացված բանաձեւի հեղինակը՝ Ֆլամանդական ժողովրդական շարժում կուսակցությունից պատգամավոր Պիտեր դե Ռուվերը ողջունել է վարչապետի հայտարարությունը՝ նշելով, որ ներկայացվող բանաձեւը թույլ կտա առաջ շարժվել այս հարցում։

Ցուցադրել ավելի
Back to top button