Միջազգային

Աթենքի հետ դեռ հնարավոր են պայմանավորվածություններ, ասում է Մերկելը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ դեռևս հնարավոր է պայմանավորվածության ձեռքբերումը Հունաստանի և միջազգային վարկատուների միջև։ Բունդեսթագում ելույթի ժամանակ դաշնային կանցլերն ասել է, որ Բեռլինն անում է հնարավոր քայլերը, որպեսզի Հունաստանը մնա եվրագոտում՝ միաժամանակ ընդգծելով, որ Աթենքը պետք է լուրջ վերաբերվի բարեփոխումների անցկացմանը։

«Համոզված եմ՝ ցանկության դեպքում ամեն ինչ հնարավոր է»,- BBC-ի փոխանցմամբ՝ ասել է Անգելա Մերկելը:

Կանցլերի հայտարարությունը հնչել է Լյուքսենբուրգում կայանալիք Եվրամիության ֆինանսների նախարարների հանդիպման նախօրեին, որի ընթացքում պետք է քննարկվի Հունաստանի 1 միլիարդ 600 միլիոն եվրո պարքտի հարցը։ Դրա մի մասը Աթենքը պետք է վճարի մինչև հունիսի վերջ։

Ցուցադրել ավելի
Back to top button